Ապրիլի 12-ին ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի դահլիճում մեկնարկեց ՛՛Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով՛՛ ծրագիրը: Տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում կազմակերպվող առաջին դասընթացը ՛՛ՀԿ կարողությունների ոլորտներ և զարգացում.Կազմակերպական ինքնագնահատման մոտեցումներ՛՛ թեմայով, որը վարում էր ՀԿ Կենտրոնի համակարգող Արփինե Հակոբյանը:
՛՛Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության. բնապահպանական կառավարման խթանում ՔՀԿ-ների զարգացման միջոցով՛՛ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Բնապահպանական կառավառման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՄԱԿԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով: Ծրագրի տևողությունը՝ 16 ամիս է:
Ծրագրի նպատակն է՝ Հասարակության մասնակցության առաջխաղացում Հայաստանում բնապահպանական կառավարման ոլորտում:
Ծրագրում ներգրավված են Լոռի, Տավուշ, Շիրակ մարզերի և Երևանի թվով 15 ՔՀԿ-ներ: