![](https://ngoc.am/wp-content/uploads/2023/01/57.jpg)
Ահա և ավարտին մոտեցավ «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մատուցվող դասընթացների շարքը, որն ուղղված էր թիրախ մարզերի ՔՀ կառույցների կազմակերպական կարողությունների զարգացմանը:
Վերջին՝ «ՀԿ ֆինանսական պլանավորում, հաշվապահական հաշվառման հիմունքներ» թեմայով դասընթացը նպատակ էր հետապնդում մասնակիցների ներկայացնել Ֆինանսական պլանավորման և Ծրագրերի ֆինանսական կառավարման մեխանիզմները, կարգերը, ինչպես նաև բյուջեի կազմման և տնօրինման, հաշվապահական հաշվառման հիմունքները:
Դասընթացը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: