![](https://ngoc.am/wp-content/uploads/2023/01/99.jpg)
Փետրվարի 8-ին և 11-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Էներգաաուդիտ» թեմայով դասընթաց 2 խմբերի համար։
Դասընթացավար, քիմիական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց էներգիայի արդյունավետ օգտագործման ուղիները, դրանց ճիշտ գնահատման մեթոդներն ու աուդիտ իրականացնելու հմտությունները։
Դասընթացներին ըդհանուր առմամբ մասնակցել են 70-ից ավելի դպրոցականներ Վանաձորի թվով 12 դպրոցներից։
«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։