![](https://ngoc.am/wp-content/uploads/2023/01/15-1.jpg)
Դեկտեմբերի 8-ին Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի Երիտասարդական Բանկի կողմից ֆինանսավորված «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միության «Պահպանենք մեր մշակութային արժեքները» խորագրով ծրագրի ամփոփումը եւ փակման արարողությունը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են Լոռու մարզի վեց համայնքների հուշակոթողների մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ:
Ծրագիրն իր ձեւվաչափով կլինի շարունակական եւ հետագայում դրանում կընդգրկվեն հատկապես պատանեկան տարիքի երեխաներ: