Նորություններ

Հրավեր ՏՏ ընկերություններին կայքի զարգացման համար

05.04.2022

 «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն փնտրում է ընկերություն, որը կզարգացնի «ՏԻՄխաղա» առցանց խաղի կայքը։

Նախապատմություն՝

«ՏԻՄխաղա» առցանց խաղը զարգացվում է «ԲյուջեՏաՎարիր» ծրագրի շրջանակներում, որի համար հիմք է հանդիսանում ՄԱԶԾ Fusion Shop-ի շրջանակներում հայտարարված մրցույթը, որն ուղղված է բարելավելու համայնքի բյուջեի, բյուջետային գործընթացի և դրա դերակատարների վերաբերյալ բնակիչների տեղեկացվածությունը՝ նպաստելով բյուջետային գործընթացի տարբեր փուլերում և, առհասարակ, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը։

Fusion Shop-ը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ձևաչափերից է, որը նպատակ ունի ընդլայնելու և ապահովելու կայունությունը «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հաջողությամբ փորձարկված և զարգացման հեռանկար ունեցող գաղափարները ՀԿ-ների ու հիմնադրամների միջոցով։

«ՏԻՄխաղա» առցանց խաղին և պահանջվող փոփոխությունների կատարման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

Խաղի հղումը՝ http://stepbystepgame.am/

Աշխատանքային պարտականություններ․

 

  • Ավելացնել նոր՝ առաջին էջ՝ պատուհան, որտեղ հնարավոր կլինի ընտրել 3 թեմատիկ բաժիններից մեկը և առաջ շարժվել խաղի մեջ,
  • Արդեն իսկ ստեղծված կայքում ավելացնել և պակասեցնել ենթապատուհաններ և ընտրանքների հնարավորություններ(կերպարների ընտրություն)՝ ըստ անհրաժեշտության,
    Թարմացնել արդեն իսկ ստեղծված հավաստագրերի գեներացման համակարգը՝ ավելացնելով համապատասխան հնարավորություններ` dropdown ձևով (համայնքների անունների ավտոմատ գեներացման համակարգի տեղակայում admin պանելում),
  • Ապահովել խաղի տեխնիկական ապահովում՝ մակարդակներն ու խաղացողների կերպարները ընտրելու համար,
  • QA (որակի ապահովում), խաղի թեստավորում web և mobile տարբերակներով,
  • Կայքի համար նոր դոմեյնի ձեռքբերում առնվազն 2 տարի ժամկետով (www.տիմխաղա․հայ. այս դոմեյնը հնարավոր է փոփոխվի կայքի պատրաստման ընթացքում)
  • Հոսթինգի ձեռքբերում և ապահովում առնվազն 2 տարի ժամկետով,

Ներկայացվող պահանջներ

  Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է info@ngoc.am էլ. փոստի հասցեով ուղարկել նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով՝ «ՏԻՄխաղա» առցանց խաղի թարմացման աշխատանքներ»․

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2022թ. Ապրիլի 30-ը (ներառյալ):

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: 

Հարցերի դեպքում կարող եք գրել՝ info@ngoc.am էլ.փոստով կամ զանգահարել՝ +(374)91743315 հեռախոսահամարով:

«ԲյուջեՏաՎարիր» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։

ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Վերջին նորություններ