Նորություններ

Դասընթաց վարելու հրավեր

11.01.2022

 «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն փնտրում է դասընթացավար/ներ «Տեքստերի և աշխատությունների ստեղծմում» և «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հիմքերը․ մեթոդների և նախադեպեր հիման վրա» թեմաներով աշխատարաններ վարելու համար։

 

Դասընթացը իրականացվում է «Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագրի շրջանակներում լոռեցի ուսանողների համար։ 

 

Դասընթացի շրջանակներում ուսանողներին պետք է փոխանցվի այնպիսի տեղեկություններ, գիտելիքներ և հմատություններ, որոնք կօժանդակեն նրանց, իրենց հետագա գործունեությունում՝ կապված տեքստերի, հոդվածների, աշխատությունների և այլ տեքստային նյութերի ստեղծման գործում։

Աշխատարանի արդյունքում կզարգանա ուսանողների ստեղծարարությունը, որն էլ իր հերթին կնպաստի գրագողության նվազմանը։

 

Աշխատարանների դասընթացավար/ներ/ին ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

 

Աշխատանքի տևողություն` 3-4 ժամ (յուրաքանչյուր թեման)

Աշխատանքի վայր՝  Վանաձոր, ՀԿ Կենտրոնի գրասենյակ

Աշխատանքի ժամկետներ՝  Փետրվար-մարտ ամիսների ընթացքում

 

  

Աշխատանքային պարտականություններ․

  • Պատրաստել աշխատարանի մոդուլ (կրթական պրոցեսի նկարագիր),
  • Պատրաստել օրակարգ,
  • Պատրաստել սահիկահանդես  (սլայդ),
  • Պատրաստել մասնակիցներին տրվող նյութ,
  • Պատրաստել մասնակիցների գիտելիքների գնահատման թերթիկ,
  • Իրականացնել դասընթաց,
  • Ներկայացնել հաշվետվություն, որի մեջ ներառված կլինի նաև մասնակիցների գիտելիքների գնահատման թերթիկի վերլուծություն։

 

 

 

Պահանջվող որակավորումներն ու կրթությունը․

  • Դասընթացներ վարելու փորձառություն,
  • Թեմային տիրապետելու և նույն թեմայով վերապատրաստումներ վարելու փորձ։

 

 

 

  Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է info@ngoc.am  էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով՝ «Տեքստերի և աշխատությունների ստեղծմում /դասընթացավար»․

 
 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2022թ. հուվարի 31-ը (ներառյալ):

 

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: 

 

Հարցերի դեպքում կարող եք գրել՝ info@ngoc.am էլ.փոստով կամ զանգահարել՝ +(374)91743315 հեռախոսահամարով:

 

 

«Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։

Վերջին նորություններ