Նորություններ

«Համայնքի ուժը» ծրագրի մասնակիցների կանչ

10.01.2022

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում ստորև նշված համայնքներում փնտրում է համայնքի ակտիվ բնակիչների, ովքեր մասնակից կդառնան ծրագրի շրջանակներում կազմակերպվող կարողությունների զարգացման միջոցառումների և կձևավորեն ակտիվ քաղաքացիների խմբեր իրենց համայնքներում՝ նախաձեռնություններ իրականացնելու համար։

 

Թիրախ 7 խոշորացված համայնքները՝
• Ապարան,
• Արենի,
• Չարենցավան,
• Մեղրաձոր/ներկայումս՝ Ծաղկաձոր,
• Ախթալա,
• Ալավերդի,
• Շողակաթ։

 

Համայնքներում ձևավորվող ակտիվ քաղաքացիների խումբը համայնքաբնակներից բաղկացած խումբ է, որը գործում է կամավորական հիմունքով` ի նպաստ համայնքի զարգացման: Խմբի գործունեության նպատակն է՝ խրախուսել համայնքի բնակիչների քաղաքացիական ակտիվությունը, խթանել բնակիչների մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքի զարգացմանն ուղղված գործընթացներում` նրանց կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև առաջնորդական հատկանիշների զարգացման, որոշումների կայացման գործընթացներում կանանց և երիտասարդների մասնակցության բարձրացման, այլ համայնքների, ինչպես նաև համայնքի ներսում առանձին բնակավայրերի հետ համագործակցության միջոցով:

 

Դիմելով ծրագրին դուք՝
• Հնարավորություն կստանաք մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպվող կարողությունների զարգացման գործընթացներին, այդ թվում դասընթացների հետևյալ թեմաներով՝ «Համայնքային զարգացում և համախմբում», «Ծրագիր-առաջարկի մշակում», «Ֆոնդհայթայթում», «Համայնքի զարգացման պլանի և բյուջեի մշակում մասնակցային մեխանիզմով», «Մասնակցային կառավարում», «Հաղորդակցության հմտություններ» և այլ թեմաներով։

Դասընթացների մեկնարկը կտրվի 2022 թ-ի հունվարի 25-ից սկսած։ Դասընթացները կկազմակերպվեն երեք խմբերի (1․ Ալավերդի-Ախթալա-Ապարան, 2․ Արենի, 3․ Շոողակաթ-Չարենցավան-Ծաղկաձոր/Մեղրաձոր) համար, դասընթացների կազմակերպման ծախսերը (տեղափոխության և ընդմիջման կազմակերպում) հոգում է ՀԿ Կենտրոնը;
• Կկարողանաք մասնակցել համայնքային զարգացման ծրագրերի և բյուջեի մշակման և տարեկան գործողությունների պլանում նախանշված գործողությունների իրականացման գործընթացներին;
• Կկարողանաք մասնակցել համայնքի քաղաքացիների ակտիվ խմբի աշխատանքային հանդիպումների պլանավորմանը և իրականացմանը, կներգրավվեք համայնքի զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում` Ձեր կարողություններին և խմբի կողմից լիազորված պարտականություններին համապատասխան;
• Կներգրավվեք Ծրագրերի (ինչպես նաև միջոցառումների) իրականացման և վերահսկման գործընթացներում` Ձեր կարողություններին և խմբի կողմից լիազորված պարտականություններին համապատասխան;
• Կմասնակցեք կարողությունների զարգացման և փորձի փոխանակման այլ միջոցառումներին։

 

Ովքե՞ր կարող են մասնակցել՝
• 18-ից բարձր տարիքի,
• Վերը նշված համայնքներից որևէ մեկում բնակվող,
• Ակտիվ,
• Նախաձեռնող,
• Զարգացում ու փոփոխություն բերելու պատրաստ մարդիկ։

 

 

Ծրագրի ողջ ընթացքում ներգրավվածությունը ենթադրում է կամավոր աշխատանք, ներգրավվածություն կարողությունների զարգացման դասընթացներում և համայնքային նախագծերի իրականացման մեջ։

 

Դիմել կարող եք մինչև հունվարի 20-ը։

 

ԴԻՄԵԼ

 

Հարցերի դեպքում կարող եք գրել info@ngoc.am էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել 091 743315 հեռախոսահամարով։

Վերջին նորություններ