«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար-2» ծրագիր

Ծրագրի նպատակն է՝
Կազմակերպել և իրականացնել դրամաշնորհային վարչարարություն GIZ-ի և ՄԱԶԾ-ի շահառուների համար՝ նպաստելով կանանց հզորացմանը, քաղաքացիների մասնակցությանը, տվյալների վրա հիմնված պլանավորմանը, թափանցիկությանը և հաշվետվողականությանը Հայաստանի տարբեր մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև նպաստել փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանն ու շահառու կանանց տեսանելիության բարձրացմանը:
Ծրագրի արդյունքներն են՝
1. Կազմակերպվում է առնվազն 2 կողմնորոշիչ հանդիպում շահառուների հետ։
2. Տրամադրվում է փորձագիտական աջակցություն՝ մինչև 30 դրամաշնորհային ծրագրեր մշակելու համար։
3. Մինչև 30 ծրագրեր ֆինանսավորվում և իրականացվում են իրենց համայնքներում՝ ՏԻՄ-երում ներգրավված կանանց կողմից:
4. Հաջողությամբ իրականացվում և վերահսկվում են մինչև 30 ծրագրեր:
5. Ներկայացվում է մինչև 30 ծրագրի հաշվետվություն։
6. Մինչև 30 ծրագրերի տեսանելիությունն ապահովվում է առցանց և օֆլայն մեթոդներով (համայնքների կայքեր, ՄԱԶԾ և Համայնքի fb էջեր, տարբեր հանդիպումների մասնակցություն և այլն)։
7. Մինչև 15 ռադիոհաղորդումների հեռարձակում Հայաստանի հանրային ռադիոյով։
8. Կազմակերպվում է առնվազն 6 աշխատանքային լանչ/փորձի փոխանակման միջոցառում։
9. Կազմակերպվում է 1 ուսումնական ճամփորդություն Հարավ-Հյուսիս։
10. Կազմակերպվում է 1 եզրափակիչ միջոցառում՝ ներկայացնելու ձեռքբերումները, խթանելու փորձի փոխանակումը, ներկայացնելու մարտահրավերները և քաղած դասերը:
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
Վերջին նորություններ
-
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ - «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՍույն թվականի մարտ ամսից ԳՄՀԸ (GIZ) Հայաստանում ավելին...
-
«Հանուն թափանցիկ, մատչելի եւ հաշվետուՄայիսի 13-14-ին Աղվերանում տեղի ունեցավ «Հանուն ավելին...
-
Հրավեր ՏՏ ընկերություններին կայքի«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ավելին...