Նորություններ

Կայացավ միջոլորտային ցանցի ռազմավարության մշակման հանդիպումը

18.09.2021

Սեպտեմբերի 16-17-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Միջոլորտային ցանցի հզորացում հանուն համայնքի զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա արտագնա հավաքը ցանցի անդամների մասնակցությամբ։ 

Արտագնա հանդիպման նպատակն էր ցանցի անդամների անմիջական մասնակցությամբ ու ներգրավմամբ ցանցի համար մշակել ռազմավարություն՝ առաջիկա տարիների գործունության համար։

 

Հանդիպման առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան Հայկական Կարիտասի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանն ու ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։ Նրանք իրենց խոսքում կարևորեցին ցանցի արդյունավետ աշխատանքն ու այն հեռանկարը, որն առկա է ցանցի գործունեության շուրջ։

 

Օրվա երկրորդ մասում մասնակիցները ծանոթացան ռազմավարական պլանի մշակման սկզբունքներին, դրա բաժիններին և իրենց՝ որպես անդամ դրանում ունեցած դերին։

Ապա խմբային աշխատանքների և մտագրոհների միջոցով սկսեցին սահմանել այն արժեքները, որոնց վրա հիմնված պետք է լինի ցանցը, որոշեցին գործունեության շրջանակներն ու ոլորտները։

Երկրորդ օրը, շարունակելով խմբային աշխատանքները, մասնակիցները սահմանեցին ռազմավարական նպատակները, խնդիրներն ու այն գործողությունները, որոնք պետք է հասցնեն ռազմավարական նպատակների իրականացմանը։

 

 

Հանդիպման արդյունքում ցանցի անդամների կողմից սահմանվեցին ռազմավարության հիմնական սկզբունքներն ու արժեքները, որոնց հիման վրա առաջիկայում փորձագետների կողմից կմշակվի ռազմավարությունը և կդրվի քննարկման ցանցի անդամների հետ։

 

 

 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային ցանցի հզորացում հանուն համայնքի զարգացման նախաձեռնություն»-ը, որի նպատակն է՝ ձևավորված միջոլորտային ցանցի հզորացում՝ ռազմավարության մշակման և կարողությունների զարգացման միջոցով:

Հայկական Կարիտասի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի և Կարիտաս Իսպանիայի կողմից:

 

 

Վերջին նորություններ