Միջոլորտային ցանցի հզորացում հանուն համայնքի զարգացման նախաձեռնություն

08.09.2021

 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային ցանցի հզորացում հանուն համայնքի զարգացման նախաձեռնություն»-ը, որի նպատակն է՝ ձևավորված միջոլորտային ցանցի հզորացում՝ ռազմավարության մշակման և կարողությունների զարգացման միջոցով:

 

 

Նախաձեռնության արդյունքներն են՝

  • Միջոլորտային ցանցի ռազմավարության առկայություն
  • Ցանցի տարեկան գործողությունների պլանի առկայություն
  • Ցանցի անդաների կարողությունների զարգացում ճգնաժամերի կառավարման, համայնքի զարգացում և ռեսուրսների մոբիլիզացման ոլորտներում:

 

 

Նախաձեռնությունն ամբողջությամբ միտված է միջոլորտային ցանցի զարգացմանը՝ ի նպաստ համայնքների: Ցանցի մշակված ռազմավարությունը կնպաստի ընդհանուր տեսլականի և առաջիկա մեկ տարվա պլանի առկայությանը, որի շրջանակներում ցանցի անդմաները կհամագործակցեն: Այս նախաձեռնության ընձեռած հիմնական հնարավորությունը համագործակցային միջոլորտային ցանցի առկայությունն է, որը գործունեություն կիրականացնի համայնքներում՝ մեկտեղելով բոլոր դերակատարների ջանքերը:

 

 

Նախաձեռնությունը իրենից ներկայացնում է ձևավորված ցանցի կարողությունների զարգացում և ռազմավարության մշակում, որն ինքնին շարունակելիության մեխանիզմներ են: Ցանցի անդամները, ունենալով առաջիկա ռազմավարական նպատակները և զարգացնելով ֆոնդհայթայթման կարողությունները, կկարողանան իրենց նպատակների համար գեներացնել գումարներ և իրականացնել ծրագրեր:

 

 

Նախաձեռնության նպատակը՝ Այս նախաձեռնության նպատակը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» շրջանակներում ձևավորված միջոլորտային ցանցի հզորացումն է՝ ռազմավարության մշակման և կարողությունների զարգացման միջոցով:

 

 

 

Հայկական Կարիտասի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի և Կարիտաս Իսպանիայի կողմից:

 

Վերջին նորություններ