Նորություններ

Տեղի ունեցավ TAAP կոնսորցիումի ընդհանուր ժողովը

22.07.2021

Սկզբում ներկայացվեց դրամաշնորհային ծրագրի և ենթադրամաշնորհային պայմանագրի դրույթները, որից հետո սկսվեց քննարկումները: Քննարկումների գլխավոր կետերում էր գործողությունների մանրամասն պլանավորումը, դերերի, պատասխանատվությունների, պարտականությունների հստակեցումը, վերջնական ձևաթղթի մշակումը: Քննարկման ընթացքում կարևորվել և քննարկվել է նաև համատեղ աշխատանքի և հաղորդակցության ձևերը, մոտեցումները և ուղիները, կոնտակտային անձինք, էլ․ հաղորդակցության նախընտրելի ձևերի ու միջոցների հստակեցումը, ուղերձների մշակում՝ տարբեր լսարանների համար: Դե իսկ վերջում արդեն պլանավորվեց հետագա քայլերն ու գործողությունները:

Ժողովի նպատակն է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» կոնսորցիումի անդամների դերերի ու գործառույթների բաշխումը, աշխատանքների պլանավորումն ու հետագա հարցերի հստակեցումը։

Հիմնական խնդիրներն են աջակցել գնումների գործընթացի կազմակերպման բարելավմանը՝ խոչընդոտների վերհանման և լուծումների առաջարկների միջոցով և նպաստել քաղաքականությունների օրակարգում մշակված բարեփոխումների փաթեթի ներմուծմանը։

 

 

 

TAAP ծրագրի շրջանակում կոնսորցիումը  նախատեսում է իրականացնել 

 

  • Հանրային գնումների օրենսդրության, քաղաքականությունների և իրականացման գործընթացի համապարփակ հետազոտություն/վերլուծություն, 
  • Վերլուծության տվյալների հիման վրա քաղաքականությունների բարեփոխումների առաջարկների փաթեթների մշակում,
  • Շահակիրների ներգրավմամբ այդ առաջարկների ջատագովություն՝ ընդհուպ մինչև օրենսդրական և քաղաքականության փոփոխություններ: 

 

 

Նյութի հեղինակ՝

Դայանա Ամիրխանյան (ՀԿ Կենտրոն)

 

 

TAAP կոնսորցիումն առաջնորդվում է ՀԿ Կենտրոնի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են Ինֆորմացիայի Ազատության կենտրոնն ու «Համայնքը և երիտասարդները» ԵԽ ՀԿ-ն։

 Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն ՀԿ Կենտրոնն ու TAAP կոնսորցիումի անդամ կազմակերպություններինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Վերջին նորություններ