Նորություններ

Գործ կա․ SMM մասնագետ

05.06.2021

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից գործարկվող ՏՈւԿ (Տուրիզմի Ուրույն Կենտրոն) սոցիալական ձեռնարկատիրության առցանց հարթակների վարման և առաջխաղացման համար պահանջվում է սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ: 

 

            Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

 

Աշխատանքի տևողություն` 3 ամիս (01 հուլիս, 2021 – 30 սեպտեմբեր 2021թ.)

Աշխատանքի վայրը՝  ք․ Վանաձոր

 

 

Աշխատանքային պարտականություններ․

  • ՏՈւԿ-ի սոցիալական մեդիա հարթակների գործիքների և տեխնիկաների արդյունավետ կիրառում, վերջիններիս ընթացիկ վարում և առաջխաղացում
  • Ռազմավարության մշակում
  • Հաճախորդների կարիքների ճիշտ գնահատում և նրանց հետ ճիշտ աշխատանք
  • Գրավիչ բովանդակության ստեղծում
  • Հրապարակումների պարբերական տեղադրում
  • Տեսա- և Լուսանկարահանում՝ ըստ անհրաժեշտության
  • Թիրախավորված գովազդների ստեղծում և ղեկավարում
  • Վերլուծական հսկողություն և հետադարձ կապի ապահովում
  • Արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքագրում և մշակում, ամենամսյա հաշվետվությունների կազմում և ներկայացում կազմակերպության ղեկավարին:
  • Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ կազմակերպությունում այլ պարտականությունների ստանձնում

 

 

 

Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.

  • Ոլորտային կրթություն և փորձի առկայություն
  • Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու հմտություն
  • Պլանավորման, վերլուծական հսկողության, կառավարման հմտություն
  • Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն
  • Առաջնահերթությունների տարբերակում, ճկունություն
  • Նորարար գործելաոճ և տեխնիկաների կիրառում
  • Գրաֆիկական մտածելակերպ և գործելակերպ
  • Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն
  • Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողություն
  • Անգլերեն և Ռուսերեն գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողությունը կդիտվի որպես առավելություն

 

 

 

 Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «SMM մասնագետ – Հետաքրքրության հայտ»`

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ

 

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2021թ. հունիսի 15-ը (ներառյալ): Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

 

 

 

Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15 հեռախոսահամարով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նորություններ