Նորություններ

Գործ կա․ Ծրագրի օգնական

05.06.2021

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ին փնտրում է ծրագրի օգնական նոր մեկնարկող ծրագրի թիմին միանալու համար։ 

 

 

            Ծրագրի օգնականի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

 

 

Աշխատանքի տևողություն` 12 ամիս (01 հուլիս, 2021 – 30 հունիս 2022թ.)․ երկարաձգման հնարավորությամբ

Աշխատանքային ժամեր` 09։00 – 18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)

Աշխատանքի վայր՝ ք․ Վանաձոր

 

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում,
  • Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպմանն աջակցություն։
  • Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
  • Աջակցել կազմակերպության ջատագովության աշխատանքների կազմակերպմանը։
  • Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվայլների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի համակարգողին:
  • Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
  • Մասնակցել ՀԿ Կենտրոնի ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
  • Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
  • Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ ՀԿ -ում,
  • Անհրաժեշտության դեպքում օգնել ՀԿ Կենտրոնի աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։

 

 

Ծրագրի օգնականին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.

  • Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
  • Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
  • Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
  • Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
  • Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  • Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։

 

 

 

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի օգնական – Հետաքրքրության հայտ»`

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ

 

 

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2021թ. հունիսի 15-ը (ներառյալ): Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

 

 

Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15 հեռախոսահամարով:

           

 

 

 

 

 

Վերջին նորություններ