Նորություններ

Հրապարակվել է «Կանայք հաջողության ճանապարհին» գիրքը

20.05.2021

«Կանայք հաջողության ճանապարհին» գիրք

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի մայիս ամիսն իրականացրել է «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը։ Ծրագրի շահառուներն էին ՀՀ տարբեր մարզերում տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված 21 կանայք, ովքեր նախապես մասնակցել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության զարգացման միջոցառումներին։

 

Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ)՝ այդ թվում կանանց ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են: ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաեւ մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀԿ Կենտրոնն իր ներդրումն է կատարում քաղաքացիական հասարակության զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական եւ կարողությունների զարգացման ծառայություններով եւ ծրագրերով: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային եւ բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է:

 

Հենց այս գաղափարախոսության ներքո էլ մենք հանձնառու ենք դարձել աջակցելու ՏԻՄ համակարգում ներգրավված կանանց՝ իրենց կարողությունների զարգացման, համայնքներում որպես առաջնորդներ հանդես գալու եւ բնակավայրերում դրական փոփոխություններ կատարելու ընթացքում։ Մենք հավատում ենք, որ կարողությունների համալիր զարգացումն ու կանանց հզորացումը կարող է բերել տնտեսական, գիտական եւ համայնքային կանոնավոր զարգացման ու կայացման։

 

Մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկեր կառույցներին, առանց որոնց այս կարեւորագույն առաքելությունը չէին կարող իրականացնել։ Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի ՏԻՄ համակարգում ներգրավված են առնվազն 21 կին, ովքեր առավել կոմպետենտ են համայնքային կյանքի մասնակցության ու առաջնորդության ոլորտում՝ ներառյալ նախագծերի իրականացման եւ փաստահեն քաղաքականությունների մշակման ոլորտներում։

 

 

«Կանայք հաջողության ճանապարհին» գիրք

 

 

Վերջին նորություններ