Նորություններ

ՀԿ-ների գործունեության վերաբերյալ 100 հարց ու պատասխան

14.05.2021

ccd.armla.am կայքը գրում է․

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում համագործակցելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի հետ նախաձեռնել է «Հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող 100 հարց ու պատասխան» հանրամատչելի ձեռնարկի հրապարակումը՝ նպատակ ունենալով նման ձևաչափով անդրադառնալ ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներին և դյուրինացնել նրանց աշխատանքը:

Ձեռնարկի կազման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք օրենսդրական կարգավորումների ոչ բավարար հստակությամբ շարադրված լինելու հանգամանքով, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումների և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Հայտնում ենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ձեռնարկը կազմելու աշխատանքների ընթացքում նախապես ուսումնասիրել է ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանցից առանձնացրել լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցողները և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել պետական պատկան մարմիններին, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեին և Արդարադատության նախարարություն:

            Ձեռնարկում ներառված գրեթե 100 հարցերի պատասխանները կազմվել են այդ մարմինների կողմից ներկայացված լրացուցիչ պարզաբանումների հիման վրա՝ հիմք ընդունելով սույն թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումները:

            Ձեռնարկից օգտվելու մատչելիությունը երաշխավորելու համար հարցերը խմբավորվել են ըստ առանձին բաժինների՝ անդրադառնալով հասարակական կազմակերպության իրավական վիճակին վերաբերող հարցերին՝ ստեղծմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության հրապարակայնությանն ու հաշվետվողականությանը, վերակազմակերպմանն ու լուծարմանը, ինչպես նաև նրանց հարկման առանձնահատկություններին և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն վերաբերող հարցերին:

 

  • ԳՐԱՆՑՈՒՄԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ՝ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄ

 

Հարց 1.

Ո՞ր մարմին են ներկայացվում գրանցման և վերագրանցման համար անհրաժեշտ տվյալները։

Պատասխան

Գրանցման և վերագրանցման համար անհրաժեշտ տվյալները ներկայացվում են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, հասցե՝ Հայաստան, 0051, Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք, 9-րդ հարկ (Արաբկիր վարչ. շրջան)։

Հարց 2.

Արդյո՞ք հնարավոր է գրանցման/վերագրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ առանց գործակալություն ֆիզիկապես ներկայանալու։

Պատասխան

Այո։ ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման հավելված 2-ի համաձայն՝ հասարակական կազմակերպությունների պետական գրանցման, փոփոխությունների պետական գրանցման կամ պետական գրանցման մերժման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ։

Վերոնշյալ որոշման հավելված 1-ով սահմանված է օպերատորների ցանկը, որոնք են.

  1. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն
  2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  3. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  4. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  5. «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  6. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
  7. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն
  8. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  9. «ՄՈԲԻ ԴՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերություն
  10. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն:

            Հետևաբար, փաստաթղթերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն հնարավոր է ներկայացնել վերոնշյալ ընկերությունների գրասենյակների միջոցով։

Հարց 3.

Առնվազն քանի՞ ֆիզիկական կամ իրավաբանական անձ է անհրաժեշտ հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար։

Պատասխան

 «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամիրավաբանական անձ:

Հարց 4.

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հասարակական կազմակերպություն գրանցելու համար։

Պատասխան

Հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը («Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդված, 66-րդ հոդվածի 3-րդ մաս, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված).

  • դիմում (տրամադրվում է տեղում),
  • հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը (նմուշային ձև)` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից, իսկ մեկ անձի կողմից հասարակական կազմակերպության հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը
  • իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից (կանոնադրության նմուշային ձևերի վերաբերյալ առավել մանրամասն տես հարց 13.),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
  • հասարակական կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ հայտարարությունը։

 Ի հավելումն վերը նշված փաստաթղթերի՝ որոշ դեպքերում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր ևս, մասնավորապես.

  • հասարակական կազմակերպության հիմնադիր օտարերկրյա ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված (եթե հասարակական կազմակերպության հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է)
  • հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը (եթե հասարակական կազմակերպության հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ (բացառությամբ՝ պետության, համայնքի, միջհամայնքային միավորման),
  • քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված (եթե հասարակական կազմակերպության հիմնադիրների կազմում առկա է օտարերկրյա իրավաբանական անձ (բացառությամբ՝ պետության, համայնքի, միջհամայնքային միավորման),
  • գրանցող մարմնի տված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:

Հարց 5.

Արդյո՞ք իրավաբանական անձինք կարող են հասարակական կազմակերպություն հիմնադրել։

Պատասխան

Այո: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիօտարերկրյա պետությունների քաղաքացիներիքաղաքացիություն չունեցող անձանց և (կամիրավաբանական անձանց հասարակական միավորում էորն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

 

Հարց 6.

Ի՞նչ հավելյալ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել, եթե հիմնադիրների կազմում առկա են նաև իրավաբանական անձինք։

Պատասխան

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձապաի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերիանհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը։

 

Ծանոթագրություն.

 Վերոգրյալն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նոր հասարակական կազմակերպություն է ստեղծվում, որի հիմնադիրների կազմում առկա են նաև իրավաբանական անձինք, իսկ նախկին իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացում նշված փաստաթղթերն անհրաժեշտ չեն)։

Հարց 7.

Ի՞նչ հավելյալ փաստաթուղթ է անհրաժեշտ, եթե հիմնադիրների կազմում առկա են օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ։

Պատասխան

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ էապա պետական գրանցման համարսույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացիներկայացնում է նաև քաղվածքտվյալ երկրի առևտրային գրանցամատյանիցկամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ էապա պետական գրանցման համարսույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացիներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

 

Հարց 8.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունները պարտավոր են վերագրանցել իրենց կանոնադրությունները և ի՞նչ իրավական հետևանքներ կարող են առաջանալ վերագրանցում չիրականացնելու դեպքում:

Պատասխան        

Ոչ: Հասարակական կազմակերպությունները պարտավոր չեն վերագրանցել իրենց կանոնադրությունները։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պետական գրանցումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտի և Կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կանոնադրության միջև հակասության դեպքում Կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա ընթացքում կանոնադրությունը համապատասխանեցնել նորմատիվ իրավական ակտի պահանջներին։» Նշյալ օրենքն ուժի մեջ է մտել 2017թ․ փետրվարի 4-ին, հետևաբար վերագրանցումների վերջնաժամկետն էր հանդիսանում 2018 թվականի փետրվարի 4-ը։ Սակայն 2018 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել վերոնշյալ դրույթը, հետևաբար, այլևս նման պարտավորություն առկա չէ և չվերագրանցվելու դեպքում որևէ իրավական հետևանքներ չեն առաջանա:

 

Հարց 9.

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կանոնադրության վերագրանցման համար։

Պատասխան

Վերագրանցում իրականացնելիս անհրաժեշտ է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • վերագրանցման վերաբերյալ դիմում (տրամադրվում է տեղում)
  • կանոնադրություն՝ 2 օրինակից (կանոնադրության նմուշային ձևերին առավել մանրամասն ծանոթանալու համար՝ տես հարց 13.),
  • բարձրագույն մարմնի՝ ժողովհամաժողովվեհաժողովհամագումար և այլնարձանագրությունը վերագրանցման վերաբերյալ (նմուշային ձև),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

Հարց 10.

Կանոնադրությունը վերագրանցելիս արդյո՞ք Կազմակերպությունը վճարում է պետական տուրք:

Պատասխան

Այո: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.4-րդ կետի համաձայն՝ պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի, պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի հնգապատիկի չափով:

Հարց 11.

Կանոնադրությունը վերագրանցելիս հասարակական կազմակերպությունը կարող է, արդյո՞ք, օրենքի պահանջներին համապատասխանեցումից բացի՝ կատարել այլ փոփոխություններ, օրինակ՝ փոփոխել գրանցման հասցեն, անվանումը կամ ընտրել գործադիր մարմնին:

Պատասխան

Այո: Կազմակերպությունը, վճարելով նախատեսված հավելյալ պետական տուրքերը, իրավասու է կատարել համապատասխան փոփոխությունները:

Հարց 12.

Քանի՞ օրվա ընթացքում է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն իրականացնում գրանցումը (վերագրանցումը):

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշքան տասն աշխատանքային օրվա ընթացքումգործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերիցապա գրանցումն իրականացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում»:

 

Հարց 13.

Առկա նմուշային ձևերից ո՞ր կանոնադրությունն է ցանկալի ընտրել։

Պատասխան

Մեր կայքում կարող եք գտնել կանոնադրության 3 նմուշային ձև։ Դրանցից 2-ը նախատեսված են կառավարման միանձնյա համակարգ, իսկ 1-ը՝ կոլեգիալ համակարգ ունենալու համար։

Առաջին տարբերակը հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի մայիսի 25-ի N 280-Ն հրամանով։ Դուք կարող եք օգտվել այս տարբերակից միայն այն դեպքում, եթե ունենալու եք կառավարման միանձնյա համակարգ՝ ի դեմս նախագահի։ Պարզ կառավարման համակարգ և փոքր մարդկային ռեսուրսներ ունեցող հասարակական կազմակերպություններին խորհուրդ է տրվում ընտրել այս մոդելը, որպեսզի կարիք չլինի արհեստականորեն գործադիր կոլեգիալ մարմնի պարբերական նիստեր անցկացնել։ Այս տարբերակի առավելությունը երկրորդ տարբերակի նկատմամբ կայանում է նրանում, որ օգտվելով այս տարբերակից՝ կանոնադրության գրանցման ժամկետը տևում է ընդամենը 2 օր։ Այս տարբերակի թերությունը երկրորդ տարբերակի նկատմամբ կայանում է նրանում, որ հնարավորություն չի ընձեռնվում տեքստում որևէ փոփոխություն կատարելու համար, այլ՝ միայն ավելացնել բաց թողնված մասերը, և որևէ այլ փոփոխություն կատարելու դեպքում գործում են գրանցման/վերագրանցման ստանդարտ ժամկետները՝ 10 օր։

Երկրորդ և երրորդ տարբերակները կազմվել են մեր փորձագետների կողմից, որոնցից օգտվելով՝ 2018թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գրանցվել և վերագրանցվել են շուրջ 220 հասարակական կազմակերպություններ։

Երկրորդ տարբերակը ևս նախատեսված է կառավարման միանձնյա համակարգ ունենալու համար։ Պարզ կառավարման համակարգ և փոքր մարդկային ռեսուրսներ ունեցող հասարակական կազմակերպություններին խորհուրդ է տրվում ընտրել այս մոդելը, որպեսզի կարիք չլինի արհեստականորեն գործադիր կոլեգիալ մարմնի պարբերական նիստեր անցկացնել։ Այս տարբերակի առավելությունը առաջին տարբերակի նկատմամբ կայանում է նրանում, որ այն շատ ավելի ճկուն է և հնարավորություն է նախատեսում ոչ միայն ավելացնել բաց թողնված մասերը, այլև՝ տեքստում հեշտությամբ փոփոխություններ կատարել։ Հասարակական կազմակերպություններն ազատ են նախատեսել ցանկացած գործադիր մարմին, ինչպես նախագահ, այնպես էլ՝ տնօրեն և այլն։ Այս տարբերակի թերությունը կայանում է նրանում, որ վերջինիս համար գործում են գրանցման/վերագրանցման ստանդարտ ժամկետները՝ 10 օր։

Երրորդ տարբերակը նախատեսված է կառավարման կոլեգիալ համակարգ ունենալու համար, օրինակ՝ նախագահ և խորհուրդ։ Բարդ կառավարման համակարգ և բավարար մարդկային ռեսուրսներ ունեցող հասարակական կազմակերպություններին խորհուրդ է տրվում ընտրել այս մոդելը, քանի որոշումները կընդունվեն կոլեգիալ մարմնից կողմից՝ պարբերական նիստեր անցկացնելու միջոցով։

Հարց 14.

Արդյո՞ք գործադիր մարմինը կամ վերջինիս ներկայացուցիչը պետք է ունենա լիազորագիր։

Պատասխան

Ոչ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:

Հարց 15.

Ի՞նչ կարգով է իրականացվում հասարակական կազմակերպությունների գտնվելու վայրի փոփոխությունը։

Պատասխան

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև ․․․, այլ տեղեկություններ:

Հետևաբար, հասարակական կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետք է ներկայացվեն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը՝ փոփոխությունների պետական գրանցում կատարելու համար։ Դրանք են․

  • դիմում,
  • կանոնադրության փոփոխություններըլրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Հարց 16.

Որո՞նք են այն հիմնական փոփոխությունները, որոնց պատճառով կանոնադրությունները ենթակա են վերագրանցման։

Պատասխան

  1. Բարձրագույն մարմնին տրվող բացառիկ իրավասությունների փոփոխություն։

«Հասարակական կազմակերպությունների մասին» նախկին՝ 04.12.2001 թվականին ընդունված օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգավորմամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությունների թվին էին պատկանում հասարակական կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը և բացառապես կազմակերպության բարձրագույն մարմնին ենթակա և հաշվետու մարմինների (եթե կազմակերպությունը, բացի բարձրագույն մարմնից, ունի այլ մարմիններ), այդ թվում` կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Սակայն, փոփոխություններից հետո հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը չունի վերոնշյալ բացառիկ իրավասությունները։ Համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» 16.12.2016 թվականին ընդունված օրենքի 21-րդ հոդվածի՝ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասություններն են այլ իրավաբանական անձի ստեղծումը և այլ կազմակերպությունում հասարակական կազմակերպության մասնակցության մասին որոշումների ընդունումըհասարակական կազմակերպության կառուցվածքի հաստատումը և հասարակական կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը։

  1. Ժողովի արձանագրությունների պահպանման նվազագույն ժամկետների փոփոխություն։

Նախկին կարգավորմամբ, մասնավորապես՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նախկին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ նշյալ ժամկետը նախատեսված էր առնվազն 3 տարի, իսկ Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով ժամկետը սահմանված է առնվազն 5 տարի։ Քանի որ գրեթե բոլոր կազմակերպությունների կանոնադրությունում համանման դրույթներն ուղղակի արտատպված են օրենքից, հետևաբար առկա է կանոնադրության փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն։

  1. Կազմակերպության որոշակի փաստաթղթերին կազմակերպության կողմից ծանոթանալու հնարավորության տրամադրման ժամկետիսուբյեկտի և առարկայի փոփոխություն։

Մասնավորապես, նախկին կարգավորմամբ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նախկին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը պարտավոր էրցանկացած ֆիզիկական անձի պահանջովողջամիտ ժամկետումբայց ոչ ավելիքան 7 օրացուցային օրվա ընթացքումնրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը։ Մինչդեռ, նոր կարգավորման համաձայն՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքի 18-րդ հոդված, ժամկետը դարձել է առնվազն հինգ աշխատանքային օր, փաստաթղթերը ներառում են ոչ միայն կանոնադրությունը, այլև՝ հիմնադիր այլ փաստաթղթեր և ժողովի որոշումներ, ինչպես նաև պահանջ կարող է ներկայացնել միայն կազմակերպության անդամը։

  1. Գույքի տնօրինման՝ միայն գործադիր մարմնի իրավասություն։

Նախկին կարգավորմամբ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նախկին օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված էր, որ կանոնադրությամբ կարող են ամրագրվել այն մարմիններըորոնք իրավասու են որոշում ընդունել գույք ձեռք բերելուտիրապետելուօգտագործելուտնօրինելու վերաբերյալ, մինչդեռ նոր կարգավորման համաձայն՝ նշված է միայն, որ կանոնադրությամբ սահմանվում է գույքը տնօրինելու և կառավարելու կարգը։ Ավելին, «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքի 23-րդ հոդվածով սահմանված է, որ գործադիր մարմինը կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքըայդ թվում՝ ֆինանսական միջոցները։ Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից պարզվում է, որ գույքի տնօրինումը պետք է լինի միայն գործադիր մարմնի ֆունկցիան։

 

  • ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հարց 17.

Ի՞նչ իրավական փաստաթղթեր են ներկայացնում իրավաբանական անձանց միությունները որպես հասարակական կազմակերպություն վերակազմակերպման ժամանակ։

Պատասխան

Իրավաբանական անձանց միություններին՝ որպես հասարակական կազմակերպություն վերակազմակերպման ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ («Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասեր, 66-րդ հոդվածի 3-րդ մաս, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված)

  • վերակազմավորվող իրավաբանական անձանց միության դիմումորում պետք է նշվեն վերակազմավորվող իրավաբանական անձանց միության պետական գրանցման համարը և անվանումը (տրամադրվում է տեղում),
  • վերակազմավորվող իրավաբանական անձանց միության բարձրագույն մարմնի արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից,
  • վերակազմավորվող իրավաբանական անձանց միության կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
  • վերակազմավորման արդյունքում ստեղծվող հասարակական կազմակերպության հիմնադրի (հիմնադիրներիկամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրներիլիազորած անձի դիմումը (տրամադրվում է տեղում),
  • վերակազմավորման արդյունքում ստեղծվող հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունըստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից,
  • վերակազմավորման արդյունքում ստեղծվող հասարակական կազմակերպության ժողովի հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա (կանոնադրության նմուշային ձևերի վերաբերյալ առավել մանրամասն՝ տես հարց 13.),
  • վերակազմավորման արդյունքում ստեղծվող հասարակական կազմակերպության կողմից՝ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • վերակազմավորման արդյունքում ստեղծվող հասարակական կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ հայտարարությունը,
  • վերակազմավորմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձանց գործադիր մարմինների ղեկավարների գրավոր հավաստումն այն մասինոր իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերինորոնցից առարկություններ չեն ստացվելկամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

Ծանոթագրություն.

Նախկին կարգավորումներով պահանջվում էին հավելյալ փաստաթղթեր, սակայն 2018 թվականի հունվարի 16-ին կատարված օրենսդրական փոփոխություններից հետո՝ իրավաբանական անձանց միությունների հասարակական կազմակերպության վերակազմավորման պետական գրանցման նպատակով փոխանցման ակտը, ինչպես նաև վերակազմավորվող իրավաբանական անձանց միության մասնակիցների որոշումները կարող են չներկայացվել: 

Հարց 18.

Արդյո՞ք պետական տուրք վճարելու պարտականությունից արտոնություններ են նախատեսված իրավաբանական անձանց միությունների համար:

Պատասխան

 Ոչ: Իրավաբանական անձանց միությունների կողմից հասարակական կազմակերպությունների վերակազմավորվելու գործընթացի դեպքում վերջիններս պարտավոր են վճարել պետական տուրք` 5000 ՀՀ դրամ լուծարվելիս և 10000 ՀՀ դրամ` գրանցվելիս:

Հարց 19.

Ե՞րբ է լրանում իրավաբանական անձանց միությունների կողմից հասարակական կազմակերպությունների վերակազմավորման վերջնաժամկետը:

Պատասխան

Իրավաբանական անձանց միությունների կողմից հասարակական կազմակերպությունների վերակազմավորման վերջնաժամկետն է 2019 թվականի փետրվարի 4-ը, համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի:

Հարց 20.

Ի՞նչ իրավական պատասխանատվություն է նախատեսված այն իրավաբանական անձանց միությունների համար, որոնք չեն վերագրանցվում որպես հասարակական կազմակերպություն մինչև վերջնաժամկետի լրացումը։

Պատասխան

Վերջիններս ենթակա են լուծարման՝ համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի, ըստ որի՝ «Սահմանված ժամկետում չվերակազմավորված իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման»։

Հարց 21.

Իրավաբանական անձանց միությունների՝ որպես հասարակական կազմակերպություն վերակազմավորման արդյունքում ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսված նրանց կողմից ստեղծված առևտրային կազմակերպությունների համար։

Պատասխան

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններԲաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարումԱռևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ, իրավաբանական անձանց դեպքումանվանումըպետական գրանցման համարըՀՎՀՀնգտնվելու վայրը։

Իրավաբանական անձանց միությունը վերակազմավորման ճանապարհով հասարակական կազմակերպության վերակազմակերպվելուց հետո միության կողմից ստեղծված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի իրավահաջորդին բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված գրանցում կատարելու ցանկության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նշյալ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված համապատասխան փաստաթղթերը․

  • դիմում,
  • իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ,
  • ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասինեթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված էոր նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

 

  • ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Հարց 22.

Ո՞ր կառավարման մոդելն է անհրաժեշտ ընտրել կոլեգիալ, թե՝ միանձնյա։

Պատասխան

Պարզ կառավարման համակարգ և փոքր մարդկային ռեսուրսներ ունեցող հասարակական կազմակերպություններին խորհուրդ է տրվում ընտրել կառավարման միանձնյա մոդելը, որպեսզի կարիք չլինի արհեստականորեն գործադիր կոլեգիալ մարմնի պարբերական նիստեր անցկացնել։

Բարդ կառավարման համակարգ և բավարար մարդկային ռեսուրսներ ունեցող հասարակական կազմակերպություններին խորհուրդ է տրվում ընտրել կառավարման կոլեգիալ մոդելը, քանի որոշումները կընդունվեն կոլեգիալ մարմնից կողմից՝ պարբերական նիստեր անցկացնելու միջոցով։ (Նշյալի մասին առավել մանրամասն՝ տես հարց 13.):

Հարց 23.

Արդյո՞ք օրենքով նախատեսված են հասարակական կազմակերպության գործադիր մարմնի կողմից դրամական միջոցներ կառավարելու սահմանափակումներ։

Պատասխան

Ոչ: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ գործադիր մարմինը կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքըայդ թվում՝ ֆինանսական միջոցներըգործարքներ է կնքում Կազմակերպության անունից։ Հետևաբար, հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը կարող է նախատեսել սահմանափակումներ միայն կանոնադրությամբ։ Եթե նման սահմանափակումներ չեն նախատեսվում, ապա գործադիր մարմինը կարող է տնօրինել հասարակական կազմակերպության ողջ գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները։

Հարց 24.

Ո՞ր գործառույթներն են, որոնք կարող են իրականացվել բացառապես բարձրագույն մարմնի կողմից։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ժողովի՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորություններըբացառությամբ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 11-12-րդ կետերով սահմանվածներիկարող են Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնիՎերոնշյալ բացառությունները հետևյալն են․

1) կատարել Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատելուկանոնադրությունը.

2) ստեղծել այլ իրավաբանական անձորոշումներ ընդունելու այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին

4) հաստատել Կազմակերպության կառուցվածքը.

11) դադարեցնել Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը.

12) ընդունել որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին։

Ծանոթագրություն.

Կազմակերպության գործադիր մարմին ընտրելու իրավասությունը ևս սահմանված էր որպես ժողովի բացառիկ իրավասություն, որի հետևանքով շատ հասարակական կազմակերպություններ ստիպված էին օրենքի պահանջներին համապատասխանեցնել իրենց կանոնադրությունները, սակայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-84-Ն օրենքով այս նորմն այլևս բացառիկ չէ։

Հարց 25.

Արդյո՞ք պարտադիր է վերստուգող մարմին ունենալ և ինչպե՞ս է իրականացվում վերջինիս գործունեությունը։

Պատասխան

 Ոչ, պարտադիր չէ։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում․․․, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ»։ Միևնույն ժամանակ, նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները շարադրված են հետևյալ կերպ. «Եթե կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա …»։ Վերոնշյալը վկայում է վերջինիս ոչ պարտադիր բնույթի մասին։ Սակայն, եթե այնուամենայնիվ հասարակական կազմակերպությունը նախատեսել է նման մարմին, վերջինիս գործառույթներն ամրագրված են վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վերստուգող մարմինն իրավասու է՝

1) տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2) ծանոթանալու Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին.

3) պահանջելու և ստանալու Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

4) իրականացնելու Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հարց 26.

Առնվազն քանի տարին մեկ կազմակերպությունը կարո՞ղ է հրավիրել հերթական ժողով։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբսակայն ոչ պակասքան հինգ տարին մեկ անգամ:

 

  • ԱՆԴԱՄՆԵՐԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

 

Հարց 27.

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է որոշակի պահանջներ ներկայացնել իր անդամ դառնալու համար

Պատասխան

Այո, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ։ Սա նշանակում է, որ հասարակական կազմակերպությունները կարող են սահմանափակել անդամությունը՝ անդամների որոշակի պահանջներ առաջադրելով, օրինակ՝ տարիքային ցենզ, մասնագիտություն և այլն։

Հարց 28.

Արդյո՞ք 14-18 տարեկան անձը կարող է անդամակցել հասարակական կազմակերպությանը, ի՞նչ կարգով և առկա են արդյո՞ք օրենքով նախատեսված սահմանափակումներ վերջինիս համար:

Պատասխան

Այո, կարող է անդամակցել։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ: Օրենսդրական որևէ արգելք չի նախատեսվում նաև առ այն, որ հասարակական կազմակերպությունները որպես անդամության սահմանափակման չափանիշ նախատեսեն տարիքը։

Հարց 29.

Արդյո՞ք մինչև 14 տարեկան անձը կարող է անդամակցել հասարակական կազմակերպությանը, ի՞նչ կարգով և առկա են արդյո՞ք օրենքով նախատեսված սահմանափակումներ վերջինիս համար։

Պատասխան

Այո, կարող է անդամակցել։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Հարց 30.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունները կարող են ներգրավել կամավորներ։

Պատասխան

Այո: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է իր նպատակների համապատասխան իր աշխատանքներում ներգրավել կամավորների:

Հարց 31.

Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է հաշվառել իր անդամներին և կամավորներին։

Պատասխան

Այո: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է վարել իր անդամների և կամավորների հաշվառումը.

Հարց 32.

Արդյո՞ք անհրաժեշտ է կնքել պայմանագիր կամավորների հետ։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասիհամաձայն՝ եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամըապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

Հարց 33.

Ի՞նչ է կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և Կազմակերպության միջևորի հիման վրա կամավորն իր կամքովառանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանքիսկ Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտանվտանգ և առողջության համար անվնաս պայմաններՆույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Կամավոր աշխատանք մասին պայմանագրում նշվում են`

1) պայմանագիրը կնքելու տարինամիսըամսաթիվըվայրը.

2) Կազմակերպության անվանումը.

3) Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնըանունը ազգանունը.

4) կամավորի անունըազգանունընրա ցանկությամբնաև հայրանունը.

5) կամավոր աշխատանքի նկարագիրը և աշխատանքային գործառույթներըիրականացման կարգը և պայմանները.

6) Կազմակերպության և կամավորի իրավունքները և պարտականությունները.

7) աշխատաժամանակի ռեժիմը.

8) պայմանագրի գործողության ժամկետը:

Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմաններ:

Կամավոր աշխատանքի պայմանագրի նմուշային ձևի համար՝ այստեղ։

Հարց 34.

Կարելի է արդյո՞ք, հատուցել կամավորների կատարած աշխատանքը և ինչպե՞ս է դա իրականացվում։

Պատասխան

Այո: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կամավորին հատուցում է տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց:

Հարց 35.

Արդյո՞ք կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում կամավորի փաստացի կատարված ծախսերի փոխհատուցումը հարկվում է, և ի՞նչ հարկատեսակով։ Նախատեսված են, արդյո՞ք, նվազեցումներ:

Պատասխան

Այո: Գործող իրավակարգավորումների պարագայում այն հարկվում է եկամտային հարկով։

Ոչ, չի նվազեցվում, քանի որ այն ներառված չէ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների ցանկում։

Հարց 36.

Ի՞նչպես են կարգավորվում կամավորների կողմից գործուղման մեկնելու և դրա հետ կապված ծախսերի փոխհատուցման հարաբերությունները։

Պատասխան

Գործող օրենսդրությամբ դրանք չեն կարգավորվում, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածը և դրանից բխող ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը վերաբերում են միայն վարձու աշխատողների գործուղումներին։

Հարց 37.

Արդյո՞ք կամավորական աշխատանքը դիտվում է որպես աշխատանքային ստաժ։

Պատասխան

Ոչ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ կենսաթոշակային օրենսդրության և ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով կամավոր աշխատանք կատարելու ժամանակահատվածը չի համարվում աշխատանքային ստաժ:

Հարց 38.

Կարելի է, արդյո՞ք, կամավորներին ներգրավել հասարակական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Պատասխան

Ոչ: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է կամավորներին ներգրավելԿազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Հարց 39.

Արդյո՞ք առկա են սահմանափակումներ հասարակական կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու գործում։

Պատասխան

Ոչ: Գործող կարգավորումների համաձայն նման սահմանափակումներ առկա չեն։

Հարց 40.

Ովքե՞ր են հասարակական կազմակերպության շահառուները։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց իրականացվում է Կազմակերպության գործունեությունը:

Հարց 41.

Կարող է, արդյո՞ք, հասարակական կազմակերպությունը դիմել դատարան իր շահառուների համար և ի՞նչ կարգով։

Պատասխան

Այո: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված են նաև պահանջներ կազմակերպությունների համար, մասնավորապես՝

1) հայցադիմումը բխում է Կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղվա է Կազմակերպության շահառուներիԿազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահեր պաշտպանությանը.

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեությա վերաբերյալ հանրայի քննարկումներինկամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվելև

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

 

  • ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հարց 42.

Ո՞վ է հսկողություն իրականացնում հասարակական կազմակերպությունների նկատմամբ։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Լիազոր մարմինը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, որի կառուցվածքում ստեղծվել է ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժինը: Նախկինում հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին էր հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հարց 43.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ինչ փաստաթղթեր է կարող պահանջել հասարակական կազմակերպությունից և ի՞նչ կարգով:

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր։ Հարկ է ընդգծել, որ փաստաթղթերը ողջամիտ ժամկետում տրամադրելու նպատակով վերջինս ներկայացնելու է պատճառաբանված պահանջ։

Հարց 44.

Արդյո՞ք բոլոր հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ։

Պատասխան

Ոչ։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն սահմանված է միայն այն կազմակերպությունների համար, որոնց գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրային միջոցները, իրավունք ունեն Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։

Ծանոթագրություն.

Վերոգրյալի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի կարգավորումներից բխում է, որ հասարակական կազմակերպությունները հաշվետվություններ պետք է ներկայացնեն ոչ միայն հանրային դրամական միջոցների մասով, այլև իրենց ամբողջ գործունեության վերաբերյալ:

 Հայտնում ենք, որ «Իրավաբանների հայկական ասոցացիան» և գործընկեր հասարակական կազմակերպություններ վերոնշյալի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար բազմիցս դիմել են ՊԵԿ-ին, որոնց ի պատասխան՝ ՊԵԿ-ն դիրքորոշում է ներկայացրել ոչ միայն այն մասին, որ հասարակական կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը իրենց ամբողջ գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել ՊԵԿ, այլև 2018 թվականի նոյեմբերի 1-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որպեսզի հիշյալ օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու ճանապարհով վերահսկողություն իրականացնի ՀԿ-ների ողջ գործունեության նկատմամբ: Սակայն Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկեր 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից ՊԵԿ նախագահին ներկայացված դիմում-դիրքորշմամբ ներկայացված հիմնավորումների հիման վրա ՊԵԿ-ն, որդեգրելով կառուցողական երկխոսության մոտեցում, հանձն է առել հետ կանչել օրենքների նախագծերը և ստեղծված աշխատանքային խմբում լրամշակել դրանք, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել ՊԵԿ-ի նախագահի վերոնշյալ հրամանում՝ որպեսզի հասարակական կազմակերպությունների վրա ոչ իրավաչափ պարտավորություններ չդրվեն:

 

Հարց 45.

Ի՞նչ է նշանակում «հանրային միջոցներ»-ից ֆինանսավորվող եզրույթը։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «հանրային միջոցներ» եզրույթը սահմանվում է որպես՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ։

Հարց 46.

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում նման պարտականություն ունեցող հասարակական կազմակերպությունը, և ի՞նչ տեղեկություններ է այն պարունակում։

Պատասխան

Հասարակական կազմակերպությունը ներկայացնում է հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվություն։ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության հաշվետվությունը ներառում է`

1) իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը.

2) տարեկան մուտքերի (դրամական և գույքայինընդհանուր գումարը և ստացման աղբյուրը.

3) դրամական միջոցների և այլ գույքի օգտագործմանկանոնադրական նպատակներին ուղղված ծախսերը.

4) իրականացրած ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն.

5) անդամներիինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվումնշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.

6) Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը.

7) Կազմակերպության գտնվելու վայրը:

 Հաշվետվության օրինակելի ձևը հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանով:

Հարց 47.

Ի՞նչ կարգով է ներկայացվում հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ըԿազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև կայքի շահագործումըհաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքումՀասարակական կազմակերպությունը հաշվետվությանաուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքումմեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքումներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:

Հարց 48.

Արդյո՞ք բոլոր այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են հանրային միջոցներից, պարտավորություն ունեն իրենց ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել աուդիտի։

Պատասխան

Ոչ: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր աուդիտի պահանջը դրված է այն հասարակական կազմակերպությունների վրա, որոնք հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել են հինգ միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով։

Հարց 49.

Աուդիտ անցկացնելու պարտավորություն ունեցող հասարակական կազմակերպություններն ի՞նչ կարգով են իրականացնում աուդիտը։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ եթե հասարակական կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափովապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշքան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմիցԱնկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:

  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հարց 50.

Ո՞ր գործունեությունն է համարվում ձեռնարկատիրական:

Պատասխան

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույնիր ռիսկով իրականացված գործունեությունըորի հիմնական նպատակն է գույք օգտագործելուցապրանքներ վաճառելուցաշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալը:

Հարց 51.

Կարող են արդյո՞ք հասարակական կազմակերպությունները զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեությունայդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքներըինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

Հարց 52.

Ինչպե՞ս կարող է օգտագործվել կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում ձևավորված շահույթը։

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում:

Հարց 53.

Ո՞րն է համարվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան ձեռնարկատիրական գործունեությունը, և ինչպե՞ս է որոշվելու վերջինիս՝ կանոնադրական նպատակներին համապատասխանության հարցը:

Պատասխան

Հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը համապատասխանում է կանոնադրական նպատակներին, եթե չի հակասում դրանց, քանի դեռ օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վարույթի շրջանակներում չի ապացուցվի դրանց հակասությունը։

Հարց 54.

Արդյո՞ք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը և շահույթ ստանալը կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության կանոնադրական նպատակ։

Պատասխան

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 52-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության, 55-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության, 122-րդ հոդվածի 1-ին մասի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը և որպես արդյունք շահույթ ստանալը չի կարող հանդիսանալ հասարակական միավորման, տվյալ դեպքում՝ հասարակական կազմակերպության, գործունեության կանոնադրական նպատակ։

Հարց 55.

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված հասարակական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական նպատակներին անհամապատասխան գործունեություն, այդ թվում՝ ձեռնարկատիրական, իրականացնելու համար։

Պատասխան

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 16927-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումն առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:

Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքումՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելըառաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբսահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքումհասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբսահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հարց 56.

Հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելիս ի՞նչ կարգով է իրականացվում հաշվառումը։

Պատասխան

 «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:

ՀՀ հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով տրված են առանձնացված հաշվառման կարգավորումները, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով նշված է, որ եթե վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէապա վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հարկման օբյեկտներըհարկման բազաներըհարկի գումարներընվազեցումներն ու հաշվանցվող (պակասեցվողգումարները (այն մասովոր մասով առանձնացվող հաշվառում վարելը հնարավոր չէհաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէեթե հարկման օբյեկտները կամ հարկման բազաները կամ հարկի գումարները կամ եկամուտները կամ դրանց ստացման հետ կապված՝ Օրենսգրքով սահմանված նվազեցումները կամ հաշվանցվող (պակասեցվողգումարները հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել հարկման ենթակահարկման ոչ ենթակահարկման տարբեր համակարգերում հարկման ենթակատարբերակված դրույքաչափով հարկման ենթակա կոնկրետ գործարքին կամ գործունեության կոնկրետ տեսակին կամ եկատի կոնկրետ տեսակին։

Հարց 57.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը պարտավոր է կանխավ տեղեկացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուց առաջ։

Պատասխան

Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց առաջ հարկային մարմնին դրա վերաբերյալ տեղեկացնելու պահանջ օրենսդրությամբ սահմանված չէ։

Հարց 58.

Արդյո՞ք պարտադիր է հասարակական կազմակերպության կողմից կանոնադրությունում ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացումը և տեսակները սահմանելը։

Պատասխան

Ոչ: Հասարակական կազմակերպությունների կանոնադրության մեջ այդ մասին առանձին նշում կատարելու օրենսդրական պահանջ չի նախատեսվել, քանի որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրանք կանոնադրության մեջ պարտադիր ամրագրվող տեղեկություններ չեն։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում։

Հարց 59.

Արդյո՞ք հասարակական կազմակերպության անվանումը համարվում է ֆիրմային անվանում։

Պատասխան

Ոչ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ֆիրմային անվանում ունենալու հնարավորություն նախատեսում է միայն առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձանց համար, ուստի, տվյալ դեպքում, հասարակական կազմակերպությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է հասարակական կազմակերպության անվան ներքո, որը չի դիտարկվի որպես ֆիրմային անվանում:

 

Հարց 60.

Ի՞նչ կարգով է իրականացվում հասարակական կազմակերպության կողմից անվանման գրանցումը։

Պատասխան

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկներիև անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ առևտրային կազմակերպության անվանման գրանցումն իրականացվում է կազմակերպության գրանցման հետ միաժամանակ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը որոշվում է անհապաղ:

Հարց 61.

Ի՞նչ հիմքերով և կարգով է իրականացվում հասարակական կազմակերպության անվանման գրանցման մերժումը։

Պատասխան

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկներիև անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`Կազմակերպության անվանման գրանցումը մերժվում էեթե դրա տարբերակող նշանակություն ունեցող անունը`

1) նույնական է սահմանված կարգով գրանցված այլ իրավաբանական անձի լրիվ անվանմանը.

2) նույնական է Կազմակերպության գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված այլ իրավաբանական անձի լրիվանվանմանը (անվանման հապավմանը).

3) պարունակում է հայհոյանքներվիրավորական անվանումներանհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներինհակասում է մարդասիրության ևբարոյականության սկզբունքներին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անհապաղԵթե կազմակերպության տարբերակող նշանակություն ունեցող անունը պարունակում է հայհոյանքներվիրավորական անվանումներանհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներինհակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներինԿազմակերպության անվանման մերժումը իրականացվում է մեկօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանումև այդ դեպքում հավելյալ պետական տուրք չի գանձվումՆույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մերժման մասին առանձին որոշումըտրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետոմեկօրյա ժամկետումՍույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետական տուրք վճարելու պայմանովորը ենթակա չէ վերադարձման: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորումԱյն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողիներ կայացրած էլեկտրոնային փոստի հասցեովինչպես նաև հասանել է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

Հարց 62.

Ի՞նչ կարգով է իրականացվում օրենքով նախատեսված բառեր, անվանումներ պարունակող անվանման գրանցումը։

Պատասխան

 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 321-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրվող անվանումը պարունակում է օրենքով նախատեսված բառերանվանումներորոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակիարտոնագրիթույլտվության կամ այլ հիմքի առկայությունապա նախընտրելի անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթՀամապատասխան թույլտվությունը կամ այլ հիմքը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվանգրանցումը մերժվում է անհապաղնշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հարց 63.

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է վճարի իր ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետով սահմանված տարեկան պետական տուրքը` բազային տուրքի 600-ապատիկի չափով, եթե կազմակերպության անվանումը պարունակում օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, մասնավորապես՝ «հայ», «Հայաստան», «հայկական» բառեր ու դրանց թարգմանություններ, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներ, հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անուն։

Պատասխան

Ոչ, քանի որ ֆիրմային անվանում չի հանդիսանում (ֆիրմային անվանման մասին առավել մանրամասն՝ տես հարց 59)։

Հարց 64.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, թե ոչ։

Պատասխան

Այո: ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԱՀով հարկման օբյեկտ են համարվում ապրանքի մատակարարումը և աշխատանքի կատարումը և (կամծառայության մատուցումը: Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 41-րդ, 47-րդ և 48-րդ մասերում համապատասխանաբար ապրանքի մատակարարում, աշխատանքի կատարում և ծառայության մատուցում հասկացությունները մեկնաբանվում են լայն և ներառում են նաև դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցման բաղադրիչ։

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից հասարակական կազմակերպությունը ուղղակիորեն կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՝ ոչ, երկու դեպքում էլ վերջինս հանդիսանում է ԱԱՀ վճարող՝ օրենսդրորեն նախատեսված շեմը անցնելու դեպքում։

Հարց 65.

Ի՞նչ կարգով և չափով է կատարվում ավելացված արժեքի հարկի վճարումը։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները ․․․ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտըեթե կազմակերպության ․․ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը.

2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտըոր պահին կազմակերպության ․․․ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 58.35 միլիոն դրամըԸնդ որումհարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀի շեմը գերազանցող մասովԳործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ սույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություննշելով ԱԱՀի շեմը գերազանցելու օրը (նախկին կարգավորում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված):

Նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով։

Ծանոթագրություն.

2018 թվականի հաշվետու տարվա համար գործում է 115 միլիոն դրամի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն։

 

Հարց 66.

Արդյո՞ք ԱԱՀ-ի մասով գործում են հարկային արտոնություններ հասարակական կազմակերպությունների համար։

Պատասխան

Այո: ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԱՀից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է: Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 10-րդ և 17-րդ կետերի համաձայն (նախկին կարգավորմամբ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 22-րդ, 28-րդ և 38-րդ մաս)՝ ԱԱՀից ազատվում են համապատասխանաբար

  • հասարակականբարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումըաշխատանքների անհատույց կատարումը և (կամծառայությունների անհատույց մատուցումը,
  • օտարերկրյա պետություններիմիջազգային միջկառավարական (միջպետականկազմակերպություններիմիջազգայինօտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակականբարեգործականկրոնական կազմակերպություններիառանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումըապրանքների մատակարարումըաշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեությանշրջանակներումինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումըաշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումըՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերովուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեությանտարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթիինչպես նաև սույն կետի համաձայնԱԱՀից ազատվող ապրանքներիաշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը.
  • սուբսիդիաներիսուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները), եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հարկ է նշել, որ նախկին օրենսդրական կարգավորումների, մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «ԱԱՀով չեն հարկվում սուբսիդիաներիսուբվենցիաներիդրամաշնորհների կամ այլ ձևով այնպիսի գումարների ստացումըորոնց դիմաց գումարներ ստացողների մոտըստ էությանապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում»:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշմամբ:

Հարց 67.

Արդյո՞ք բոլոր դրամաշնորհները կարող են դիտարկվել արտոնյալ և ազատվել ԱԱՀ-ից:

Պատասխան

Ոչ: ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված ծրագրերն արտոնյալ են որակավորվումեթե միաժամանակ բավարարում են հետևյալ չափանիշները՝

1) ծրագրի շրջանակներում իրականացվելու են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով ապրանքի մատակարարմանծառայությունների մատուցմանաշխատանքների կատարման գործարքներ.

2) ծրագրի շրջանակներում իրականացվող՝ ապրանքի մատակարարմանծառայությունների մատուցմանաշխատանքների կատարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված չեն (այդ թվում՝ համաֆինանսավորման տեսքով).

3) ներկայացված ծրագրերն ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաներիզբոսաշրջությանգյուղատնտեսությանգիտությանկրթությանէներգետիկայի և բնապահպանության ոլորտներում կետում նշված ոլորտներում տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը.

4) ծրագրի՝ արտոնյալ որակավորման արդյունքում նույն ոլորտում գործող այլ տնտեսավարող սուբյեկտների համեմատությամբ չեն սահմանվում հարկման խտրական մոտեցումներ:

Հարց 68.

Ինչպես՞ է պետք դրամաշնորհը կամ սուբսիդիան որակել որպես արտոնյալ։

Պատասխան

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգի 5-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դուրս՝ այլ աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի՝ արտոնյալ որակավորման կամ որպես արտոնյալ որակավորված ծրագիրը փոփոխելու կամ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը դադարեցնելու համար հանձնաժողով է ներկայացվում հայտ:

Հարց 69.

Ի՞նչ ժամկետներում պետք է հայտը ներկայացնել արտոնյալ որակավորող հանձնաժողովին։

Պատասխան

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգի 9-րդ կետի համաձայն՝ հայտը պետք է ներկայացվի ծրագրի մեկնարկից առնվազն 2 ամիս առաջ:

 

Հարց 70.

Ինչպե՞ս է կարգավորվում այն ծրագրերի հարցը, որոնք մինչև որոշման ուժի մեջ մտնելն արդեն մեկնարկել են։

Պատասխան

Ելնելով ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգի 9-րդ կետից՝ նշյալ որոշումը չի կարող կիրառվել արդեն իսկ մեկնարկած ծրագրերի համար։

Հարց 71.

Ի՞նչ տեղեկատվություն է պետք ներառել ներկայացվող հայտում։

Պատասխան

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածի հավելվածով սահմանված կարգի 5-րդ կետի համաձայն՝ ներկայացվող հայտում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, ֆինանսավորման աղբյուրները, նշվում են դրա կատարողները և ստացողները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կից ներկայացվում է ծրագրի իրականացման արդյունավետության և ՀՀ տնտեսության զարգացման խթանման ուղղվածության վերաբերյալ հիմնավորումը: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերն ու ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

Հարց 72.

Ի՞նչ կարգով և ժամկետներում է իրականացվում հայտի քննարկումը։

Պատասխան

ՀՀ կառավարության N 910-Ն որոշման 3-րդ հավելվածով նախատեսված կարգի 11-րդ կետի համաձայն՝ հայտի քննարկումն իրականացվում է նիստերի միջոցովՀանձնաժողովի կողմից հայտի քննարկման առավելագույն ժամկետը 15 աշխատանքային օր էՀայտի լրացուցիչ քննարկման անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտի քննարկումը կարող է հետաձգվելՀանձնաժողովի կողմից հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբՔննարկման օրվաժամի և վայրի (հասցեսենյակմասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն երկու օր առաջՊատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնող պետական կառավարման մարմնի ներկայացուցչի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար:

Նույն կարգի 13-րդ կետի համաձայն՝ Ծրագիրն արտոնյալ որակավորելուորակավորելը մերժելու ․․․վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը և այն հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հայտը ներկայացրած պետական կառավարման մարմինՀայտի մերժումը կամ հայտի քննարկման կասեցումն արձանագրվում են՝ նշելով համապատասխան հիմնավորումը:

Հարց 73.

Ի՞նչ հիմքերով և կարգով է իրականացվում հայտի արտոնյալ որակման կասեցումը։

Պատասխան

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման N 3 հավելվածի հավելվածով սահմանված կարգի 8-րդ կետի համաձայն` եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներըկամ դրանցում ներառված տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումներիկամ անհրաժեշտություն է առաջանում ստանալ լրացուցիչ տեղեկատվությունապա հանձնաժողովը կասեցնում է հայտի քննարկումը և 3-օրյա ժամկետում կասեցման մասին հանձնաժողովի որոշումն ուղարկում է հայտը ներկայացրած պետական կառավարման մարմինՀայտի քննարկումը վերսկսվում է կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո:

Նույն կարգի 16-րդ կետի համաձայն՝ ծրագրի՝ որպես արտոնյալ որակավորումը կասեցվում է սույն կարգով նախատեսված չափանիշների (տես հարց 67.) խախտումների հայտնաբերման կամ արտոնյալ որակավորված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնություններըծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան չիրականացվելու դեպքերումՍույն կարգով նախատեսված չափանիշների խախտումներ կարող են հայտնաբերվել հարկային մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքում:

Հարց 74.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը հանդիսանում է շահութահարկ վճարող։

Պատասխան

Այո: ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահութահարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ կազմակերպությունները։ «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 2.1-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ շահութահարկ վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ իրավաբանական անձ հանդիսացողշահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրայինկազմակերպություններ՝ հասարակական միավորումներ․․․։

Հարց 75.

Ի՞նչ կարգով և չափով է կատարվում շահութահարկի վճարումը։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 125-րդ, 129-րդ, 130-րդ և 136-րդ հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ շահութահարկի տարեկան դրույքաչափը սահմանված է hարկվող շահույթի 20%։

Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի (հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարիանկախ ստացման աղբյուրներիցև օրենքով նշված նվազեցումների դրական տարբերությունն է:

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերիկորուստների և այլ նվազեցումների չափով:

Հարկվող շահույթը որոշվում է յուրաքանչյուր տարվա արդյունքներով և ենթակա է վճարման պետական բյուջե մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 20-ը (ներառյալ)։

Հարց 76.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունների համար շահութահարկի մասով գործում են արտոնություններ։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվումանդամավճարները), աշխատանքները և ծառայությունները։ Նույն օրենսգրքի 112-րդ 1-ին մասի հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվումանդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվինկատարված ծախսըայլ նվազեցումը կամ առաջացած կորուստը (նախկին կարգավորումները՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածներ):

Հարց 77.

Ինչպե՞ս հասկանալ, որն է շահութահարկի իմաստով համարվում անհատույց ստացած ակտիվ, որը՝ ոչ։

Պատասխան

Ստացված ակտիվը կհամարվի անհատույց, եթե դրա դիմաց կազմակերպությունը չի պարտավորվում որևէ վճար կամ այն հանդիպական կատարում իրականացնել։

Հարց 78.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը վճարում է անշարժ գույքի հարկ և ի՞նչ կարգով։

Պատասխան

Այո: ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունները ևս հանդիսանում են անշարժ գույքի հարկի վճարողներ։ Նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկվում են անշարժ գույքըհողամասերը և (կամդրանց բարելավումներըԲարելավումները ներառում են հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված հետևյալ ստորգետնյա և վերգետնյա շենքերըշինությունները կամ կառույցները՝ բնակելի նշանակության շինություններըայդ թվում՝ անհատական բնակելի տունըբազմաբնակարան բնակելի շենքի բնակարանըավտոտնակըհասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները (…): Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հաշվարկվում է որպես հողամասի և դրա բարելավում հանդիսացող շինության կադաստրային արժեքի նկատմամբ օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափերով հաշվարկված մեծությունների հանրագումար: Նույն օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանվում են դրույքաչափերը, որոնք կախված են անշարժ գույքի կադաստրային արժեքից և գույքի տեսակից։ Նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-իցիսկ 236-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարվում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Հարց 79.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունների համար գործում են անշարժ գույքի հարկի արտոնություններ։

Պատասխան

Ոչ: ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնություններում նշված չեն արտոնություններ հասարակական կազմակերպությունների համար։

Հարց 80.

Ի՞նչ կարգով և չափով է հասարակական կազմակերպությունն իրականացնում իր աշխատողների եկամտային հարկի վճարումը։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող կազմակերպությունն է (…), որի վրա դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելուպահելու (գանձելուև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը: Նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը։

Նույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկորտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (…) եկամուտներիայդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկիիսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասովնաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային գործակալները նոր աշխատողին (…) աշխատանքի ընդունելուց հետոբայց ոչ ուշքան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտըՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտորտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունըազգանունըհայրանունըբնակության (հաշվառմանվայրըհանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ)։ ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանվում է հաշվարկներ ներկայացնելու կարգը։

Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված են եկամտային հարկի ամսական դրույքաչափերը՝ հետևյալ սանդղակով.

Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչև 150000 դրամը ներառյալ 23 տոկոս
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ 552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

Հարց 81.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող։

Պատասխան

Ոչ: ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ոչ առևտրային կազմակերպությունները ․․․ մինչև …. գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելը ․․ ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում: 

Հետևաբար, հասարակական կազմակերպությունը չի վճարում շրջանառության հարկ՝ անկախ այն հանգամանքից, ուղղակիորեն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՝ ոչ։

Հարց 82.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունները կարող են հանդիսանալ արտոնագրային հարկ վճարողներ, ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով է իրականացվում հարկի վճարումը։

Պատասխան

Այո: ՀՀ հարկային օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարող են համարվում օրենքով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակն իրականացնող կազմակերպությունները (…): Այս նորմի վերլուծությունից երևում է, որ հասարակական կազմակերպությունները ևս կարող են հանդիսանալ արտոնագրային հարկ վճարողներ։ Հարկ է նշել, որ նույն օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտոնագրային հարկը կազմակերպությունների համար փոխարինում է ԱԱՀին և (կամշահութահարկին:

Նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունները (…) արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրըանկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքիցՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն: Նույն օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն՝ Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրվան նախորդող օրը ներառյալԱրտոնագրային հարկի դրույքաչափերը կախված են իրականացվող գործունեության տեսակից և սահմանված են նշյալ օրենսգրքի 277-րդ հոդվածով։

Նույն օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ են համարվում ՀՀում իրականացվող գործունեության հետևյալ տեսակները.

1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն.

2) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում.

3) ավտոբուսով և (կամմիկրոավտոբուսով ուղևորափոխադրում.

4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն.

5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերիգործունեություն.

6) ավտոկանգառների գործունեություն.

7) բիլիարդ խաղի կազմակերպում.

8) սեղանի թենիս խաղի կազմակերպում.

9) մետաղադրամով և (կամթղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրիինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեությանկազմակերպում.

10) ատամնաբուժական գործունեություն.

11) ատամնատեխնիկական գործունեություն.

12) տոտալիզատորի կազմակերպում.

13) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում.

14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներումվաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղներիթանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:

Հարց 83.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունները կարող են օգտվել սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության հարկային արտոնություններից։

Պատասխան

Ոչ: Վերջիններս չեն կարող օգտվել նշյալ արտոնություններից, քանի որ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով նման արտոնություններ սահմանված չեն:

Հարց 84.

Արդյո՞ք հասարակական կազմակերպությունները կարող են հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ։

Պատասխան

Ոչ: ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում օրենքով սահմանված պայմանները բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ Հետևաբար ոչ առևտրային կազմակերպությունները, ներառյալ՝ հասարակական կազմակերպությունները, չեն կարող հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ։

Հարց 85.

Ինչպե՞ս է հարկվում հասարակական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց դրամական կամ բնամթերային ձևով տրամադրված օգնությունը։

Պատասխան

Վերջիններս համարվում են նվազեցվող եկամուտ, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 14–րդ կետի համաձայն՝ ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներըաշխատանքներըծառայությունները համարվում են նվազեցվող եկամուտ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով։

Հարց 86.

Որո՞նք են հասարակական կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրները։ 

Պատասխան

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) Կազմակերպության անդամների ներդրումները.

2) Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները).

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

4) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները.

5) դրամական մուտքերը պետական բյուջեից.

6) նվիրաբերություններըայդ թվում՝ դրամաշնորհները.

7) հանգանակությունները.

8) օրենքով չարգելված այլ միջոցներ:

 

Հարց 87.

Ո՞րն է համարվում անդամավճարարդյո՞ք դրա դիմաց դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթինչպե՞ս է վարվում դրա հաշվառումը և առկա է արդյո՞ք հարկային պարտավորություն:

Պատասխան

«Անդամավճար» հասկացության սահմանումը կամ դրա բնութագիրը հարկային օրենսդրության մեջ չկա, սակայն այն լայնորեն կիրառվում է որպես մասնակցի կողմից տվյալ հասարակական կազմակերպության որոշակի ժամկետով անդամակցելու համար վճարվող վճար: Ընդ որում, առանձին դեպքերում, հասարակական կազմակերպությունները կարող են սահմանել այլ վճարներ՝ մասնակցության վճար, մուտքի միասնական վճար, լրացուցիչ անդամավճար և այլն։

Քանի որ անդամավճարն, ըստ էության, ծառայության դիմաց հատուցում (վճար) չի հանդիսանում, հետևաբար, ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու պահանջ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, առկա չէ։

Ինչ վերաբերում է հարկային պարտավորությանը, ապա ՀՀ հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասին 11-րդ կետի և 112-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ անդամավճարները չեն համարվում եկամուտ ստացողի համար և չեն համարվում ծախս վճարողի համար (նախկին կարգավորում՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածներ):

Հարց 88.

Որո՞նք են հասարակական կազմակերպության կողմից առևտրային կազմակերպություն ստեղծելու միջոցով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առավելությունները և թերությունները։

Պատասխան

Առավելություններ.

  • Առանձնացված հաշվառում վարելու հետ կապված խնդիրների շրջանցում,
  • ԱԱՀ-ի շեմը գերազանցելու պակաս հավանականություն՝ ի տարբերություն անմիջականորեն իր կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքի,
  • Պարզեցված հաշվառման մեխանիզմների կիրառում՝ ի դեմս շրջանառության հարկի համակարգի՝ ի տարբերություն շահութահարկի):

Թերություններ.

  • Առևտրային ընկերության գործունեության հետ կապված լրացուցիչ ծախսերի առկայություն (վարչական մասի աշխատողների աշխատավարձ, անհրաժեշտության դեպքում՝ որոշ գույքերի վարձակալություն, որոնք հասարակական կազմակերպությունը կարող է չիրականացնել, բայց իր կողմից ստեղծված առևտրային ընկերությունը պարտավոր է):

            Հարկ է նաև հավելել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները, հետևաբար առևտրային կազմակերպությունների միջոցով իրականացված ձեռնարկատիրական գործունեության դեպքում շահաբաժինները նվազեցվում են, ինչը չի կարող դիտարկվել այդ եղանակն ընտրելու բացասական կողմ։

            Ինչ վերաբերվում է հարկային բեռին, ապա վերջինս կախված է կոնկրետ գործունեության տեսակից։ Ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն սկսելիս անհրաժեշտ է հարկային պլանավորում իրականացնել, որովհետև կարող է առավել նպատակահարմար լինի կամ հասարակական կազմակերպության կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու տարբերակը, կամ էլ առևտրային կազմակերպության միջոցով։

Հարց 89.

Ի՞նչ կարգով է իրականացվում գործարքների փաստաթղթավորումը հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման համար։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կազմակերպությունը (…) ապրանքի մատակարարմանաշխատանքի կատարման և (կամծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր է դուրս գրել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:

Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և դրանցում պարտադիր ներառման ենթակա վավերապայմանները սահմանված են վերոնշյալ օրենսգրքի 55-57-րդ հոդվածներով (Նախկին կարգավորումը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի N 4 հավելված): Կազմակերպությունները կարող են կազմել ցանկացած ձևի և ֆորմատի փաստաթուղթ, որոնցում ներառված է վերոհիշյալ իրավական ակտերով սահմանված վավերապայմանները։ Նույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակովբացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (…) (նախկին կարգավորմամբ՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1-րդ հոդված)։

Հարց 90.

Ո՞ր հաշվարկային փաստաթղթերով է հնարավոր հիմնավորել ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ hարկային հաշիվըճշգրտող հարկային հաշիվըհաշիվ վավերագիրըճշգրտող հաշիվ վավերագիրը և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կիրառվում են ապրանքի մատակարարումիցաշխատանքի կատարումից և (կամծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը փաստաթղթավորելու համար։ 

 

Հարց 91.

Ո՞ր փաստաթղթերով է հնարավոր հիմնավորել ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը։ 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ hարկային հաշիվըճշգրտող հարկային հաշիվըհաշիվ վավերագիրը և ճշգրտող հաշիվ վավերագիրը կիրառվում են ապրանքի ձեռքբերմանաշխատանքի ընդունման և (կամծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը փաստաթղթավորելու համար։ 

 

Ծանոթագրություն.

Հարկ է նշել, որ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածում՝ 3-րդ մասում 2-րդ կետի «միայն ապրանքի մատակարարումիցաշխատանքի կատարումից և (կամծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը» բառերը փոխարինել «ապրանքի մատակարարումիցաշխատանքի կատարումից և (կամծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումըիսկ ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները) պարունակելու դեպքում՝ նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը» բառերով։ Նույն օրենքի 119-րդ հոդվածի համաձայն՝ վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Հարկ է նշել, որ մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումը այն ևս կիրառվում էր վերոնշյալ նպատակով։

Հարց 92.

Ո՞ր փաստաթղթերով է հնարավոր հիմնավորել ապրանքի տեղափոխությունը։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ hարկային հաշիվըճշգրտող հարկային հաշիվըհաշիվ վավերագիրըճշգրտող հաշիվ վավերագիրը վավերագիրըհսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը և ապրանքի տեղափոխության բեռնագիրը կիրառվում են ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար։ 

Հարց 93.

Որո՞նք են ապրանքների մատակարարման հավաստող փաստաթղթերին վերաբերող նորմերի առանձնահատկությունները։

Պատասխան

Գործող հարկային օրենսդրությամբ սահմանվում է ՀՀ տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման կարգը, որի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների (ոչ առևտրային կազմակերպությունների համարձեռնարկատիրական գործունեության մասով) ու անհատ ձեռնարկատերերի վրա: Ապրանքների մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող հաշվարկային փաստաթղթերն անվանվում են ուղեկցող փաստաթուղթ։ Այսպիսով, հասարակական կազմակերպության կողմից ևս իր ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող ապրանքների առաքումն ու տեղափոխումը պետք է պարտադիր կարգով իրականացվի ուղեկցող փաստաթղթերի առկայության պարագայում:

ՀՀ հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկ վճարողի կողմից տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է ապրանքի տեղափոխությունը հավաստող՝ (…)

  • սահմանված կարգով դուրս գրված բեռնագրով,
  • oրենքով սահմանված դեպքերում՝ ճշգրտող հարկային հաշվով կամ ճշգրտող հաշիվ վավերագրով,
  • ձեռք բերող հարկ վճարողի կողմից oրենքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով,
  • Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և տեղափոխվող ապրանքի տեղափոխությունը՝

ա) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ ապրանքի ներմուծման մաքսային հայտարարագրով.

բ) ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ տարանցման հայտարարագրով, ինչպես նաև ցանցային կապի միջոցներով ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերով (այսուհետ՝ ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարք), իսկ օդային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ օդային ուղու հաշվարկային փաստաթղթով:

Հարց 94.

Ո՞ր դեպքերում է կիրառվում հաշվիչ-դրամարկղային մեքենան։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունների (…) կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարներըմասնակի վճարումներըհսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է

  • առևտրի օբյեկտների,
  • առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս,
  • բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս:

Հարց 95.

Ո՞ր դեպքերում պարտադիր չէ հաշվիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարներըմասնակի վճարումներըհսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.

1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանովոր այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) վիճակախաղի տոմսերի վաճառք.

3) ավտոմոբիլայինջրայիներկաթուղայինօդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումներիբեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք.

4) առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից օրենքով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.

5) տրանսպորտային միջոցներով իրականացվող օրենքով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի վաճառք.

6) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչովապահովված լինելու դեպքումմարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում.

7) խաղատների և (կամշահումով խաղերի կազմակերպում.

8) օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամկրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում.

9) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում.

10) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում.

11) հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացում.

12) կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումըեթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսըԹերթերի և ամսագրերի իրացման շրջանառության հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով:

Հարց 96.

Ո՞րն է համարվում գյուղատնտեսական արտադրանք օրենքի տեսանկյունից։

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվողմասնավորապեսհացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերըտեխնիկական մշակաբույսերըպալարապտղայինբանջարայինբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքըդաշտային մշակման կերային մշակաբույսերըկերարտադրության այլ արտադրանքըպարտեզներիխաղողի այգիներիպտղատու այգիներիհատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքըծառերի և թփերի սերմերըպտուղներում եղած սերմերըծառերի և թփերի սածիլներըծառերի և թփերի տնկիներըանասնաբուծության արտադրանքըխոզաբուծության արտադրանքըոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքըթռչնաբուծության արտադրանքըձիաբուծությանէշաբուծության և ջորիաբուծության արտադրանքըեղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքըճագարաբուծությանմորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքըձկնաբուծությանմեղվաբուծությանշերամաբուծությանարհեստական սերմնավորման արտադրանք:

Հարց 97.

Հարկային իրավախախտումների պատասխանատվության ի՞նչ տեսակներ հիմնականում կարող են կիրառվել հասարակական կազմակերպությունների համար։

Պատասխան

  • Հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելը (ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդված՝ տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար՝ 0.075 տոկոսի չափով՝ ոչ ավելիքան 730 օրվա համար (Նախկին կարգավորումը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված),
  • Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը (նույն օրենսգրքի 402-րդ հոդված՝ տուգանք՝ օրենքով սահմանված ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով՝ ոչ ավելի, քան հարկի գումարը) (Նախկին կարգավորումը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված),
  • Հարկի գումարը հաշվարկվող չափից պակաս ցույց տալը (Նույն օրենսգրքի 403-րդ հոդված՝ հարկի գումարը՝ պակաս ցույց տրված հարկի գումարը և տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով) (Նախկին կարգավորումը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված),
  • Շահութահարկի հաշվարկում վնասն ավել ցույց տալը (Նույն օրենսգրքի 404-րդ հոդված՝ ավել ցույց տված հարկային վնասի պակասեցում),
  • Հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չվարելը կամ հաշվապահական հաշվառման տվյալները ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացնելը (Նույն օրենսգրքի 405-րդ հոդված՝ տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ և 3 միլիոն դրամի չափով՝ 500 միլիոն դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ) (Նախկին կարգավորումը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդված),
  • Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը (ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդված՝ տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից) (Նախկին կարգավորումը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված),
  • Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամհսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը (Նույն օրենսգրքի 416-րդ հոդված՝ տուգանք՝ 300 հազար դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով՝ մեկ միլիոն դրամի չափով։

Հարց 98.

Այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում մասնակցում է պետական կարիքների համար կատարվող գնումներին, և գնման որևէ ընթացակարգի շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի իրականացման դիմաց կազմակերպության եկամտի ստացման աղբյուր է հանդիսանում պետական կամ համայնքային միջոցները, արդյո՞ք այդ գործարքների նկատմամբ կիրառելի է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածների կարգավորումները:

Պատասխան

Գնման ընթացակարգերի շրջանակներում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա ստացված հանրային միջոցները նույնպես անհրաժեշտ է դիտարկել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի շրջանակներում, քանի որ գնման գործընթացի արդյունքում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպությանը վճարված գումարները հանդիսանում են վերջինիս գույքի ստացման աղբյուր: Հետևաբար, օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակներում և 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ կազմակերպության տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարի մեջ անհրաժեշտ է դիտարկել ցանկացած նպատակով և ցանկացած քաղաքացիաիրավական գործարքի շրջանակներում կազմակերպության ստացած հանրային միջոցը:

Հարց 99.

Արդյո՞ք ոչ առևտրային կազմակերպության կողմից վարձակալության, ինչպես նաև փոխառության տրամադրման մասով ստացվող համապատասխան վարձավճարները և տոկոսները, որպես ծառայության մատուցման դիմաց ստացվող եկամուտներ, մասնակցում են ԱԱՀ-ի շեմի հաշվարկմանը:

 Պատասխան

Այո, մասնակցում են:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում՝ https://ccd.armla.am/9342.html

 

Վերջին նորություններ