Նորություններ

Համայնքային նախաձեռնությունների աջակցման դրամաշնորհ

30.03.2021

ՀԿ Կենտրոնը Վանաձոր Ինֆոտան ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում հայտարարում է նախաձեռնությունների աջակցության մրցույթ։

 

Նախաձեռնությունների աջակցման մրցույթի նպատակն է նպաստել Լոռեցի երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանն ու համայնքային կյանքին։

 

Աջակցություն ստացող նախաձեռնությունների թեմատիկ ծածկույթը՝

  • Մասնակցային կառավարում։ Մասնակցային մեխանիզմների (գործիքակազմի) կիրառում․ թիմի ձևավորում, որոշակի հարցի/խնդրի և լուծման առաջարկի ձևակերպում, խնդրի հասցեագրում ՏԻՄ-ին և այլն,
  • Մշտադիտարկում/Մոնիտորինգ։ Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակի մոնիտորինգ, ավագանու նիստերի ու քննարկվող հարցերի մոնիտորինգ, նախորդ նիստերի ընթացքում քննարկված հարցերի դիտարկում/վերլուծում և այլն,
  • Համայնքային խնդիրներ։ Համայնքային խնդիրների բացահայտում, բարձրաձայնում և լուծման տարբերակների մշակում և ներկայացում որոշում կայացնողներին,
  • Հանրային իրազեկում։ ՏԻ բարեփոխումների, ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկմանը ուղղված նախաձեռնություններ
  • Համայնքային կյանքի մասնացության խթանում։ Նախագծեր, որոնք ուղղված են երիտասարդների մասնակցության բարձրացմանը համայնքային կյանքին։ Այս թեմատիկ ծածկույթի ներքո կարող են իրականացվել նախագծեր, որոնք ուղղված են համայնքային կյանքի ակտիվացմանը, ներառականության բարձրացմանն ու երիտասարդների ֆորմալ կրթական միջավայրից դուրս այլընտրանքային կրթության/ժամանցի կազմակերպանը։

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հաշվի առնելով համավարակի վտանգները նախաձեռնությունները պետք է ներառեն այնպիսի գործողություններ, որոնք չեն նախատեսում հանրային մեծ միջոցառումներ։

 

Բյուջե՝

Նախաձեռնությունների բյուջեն չի կարող գերազանգել 200,000 դրամը։ Նախաձեռնության բյուջեում չեն կարող նախատեսվել շինարարական, վերանորոգման և նյութատեխնիկական բազայի ապահովման ծախսեր։

 

Ուշադրություն․ Հայտադիմում ներկայացնելը դեռևս երաշխիք չէ ֆինանսական աջակցություն ստանալու համար։

 

Ընտրված դիմորդները կամ հայտատուները կանցնեն կարողությունների զարգացման դասընթաց ծրագրերի կառավարման թեմայով։

 

 

Մրցույթին դիմելու պայմանները՝

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը

Հայտադիմումի փաթեթը հասանելի է այստեղ (ծրագրի առաջարկ, բյուջե, Գանտի աղյուսակ)

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 20-ը, ժամը 23։59։

Հայտեր ներկայացրած մասնակիցները պատասխանները կստանան մինչև ապրիլի 30-ը։

Նախագծերը պետք է ավարտվեն մինչև հունիսի 30-ը։

 

Խմբերով դիմելը խրախուսվում է։

 

 

Հայտերը պետք է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը, ժամը 23։59՝ ուղարկելով infotun.vanadzor@gmail.com էլ փոստին։ Նամակի թեմա դաշտում նշելով «Համայնքային նախաձեռնությունների աջակցման դրամաշնորհի հայտ»։

 

Հարցերի դեպքում՝

 

 

Վերջին նորություններ