ԱՐԱՀԵՏԻՑ ԱՐԱՀԵՏ՝ ԴԲԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների  զբոսաշրջությունը՝  համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:

 

 

 

Ծրագրի խնդիրներն են՝

  1. Թիրախ համայնքներում  արկածային-Էկո գրավչություն ուեցող  տուրիստական երթուղիների՝ հեծանվաարահետների և քայլարշավային արահետների,  քարտեզագրում՝ ներգրավվելու համապատասխան հետաքրքրություններ ունեցող այցելուների:
  2. Զարգացնել թիրախ համայնքների բնակավայրերի տեղական մարդկային ռեսուրսները՝ ուղեկցորդների վերապատրաստման միջոցով:
  3. Հանրայնացնել Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներից յուրաքանչյուրը որպես մեկ միասնական համայնք՝ բրենդավորմամբ և տուրիստական պրոդուկտների ներկայացմամբ:

 

 

Ծրագրի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքներն են՝

 

  1. Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքների 16 բնակավայրերի քայլարշավորդների, հեծանվորդների և էկո տուրիզմի համար հնարավոր երթուղիները, ինչպես նաև այդ երթուղիների վրա գտնվող տուրիստական ռեսուրսները կքարտեզագրվեն և կտեղադրվեն www.arilori.am տուրիստական կայքում:
  2. Առնվազն տաս երթուղիներ կկահավորվեն (ցուցանակներ QR կոդով, ուղեկցող սլաքներ):
  3. Ճանաչելի կդառնան թիրախ համայնքների այլընտրանքային տուրիստական հնարավորությունները: Այս արդյունքի համար կմշակվեն և օնլայն հարթակներում կհանրայնացվեն Էլեկտրոնային տեղեկագիր, իչպես նաև 6 հատ մուլտիմեդիա նյութ՝ յուրաքանչյուր համայնքի մասին առանձին 3 հատ:
  4. Թիրախ համայնքներում կձևավորվեն արկածային տուրիզմով հետաքրքրված և հմուտ 24-28 հոգանոց երիտասարդներից կազմված խումբ: Այս արդյունքը ամենակարևորներից է, քանզի կրողը անհատներն են, որոնք կշարունակեն ապրել և ծառայություններ մատուցել համայնքներում:
  5. Կձևավորվեն վերապատրաստված ուղեկցորդների մասին տեղեկատվական նյութեր:
  6. Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներից յուրաքանչյուրի համար առկա կլինի ընդհանրական բրենդ (տարբերանիշ):  Այս գործընթացը կիրականացվի մասնակցային՝ ՏԻՄ և մարզային իշխանությունների ներգրավմամբ, ինչը կապահովի սեփականատիրական զգացում և այն հետագայում օգտագործելու պարտավորություն:
  7. Կձևավորվեն համագործակցային հարաբերություններ Տուրիստական գործակալությունների, համայնքային կառույցների և ուղեկցորդների միջև: Այս արդյունքի նվաճմանը կնպաստի «Տուրիզմը Լոռու մարզում» խորագրով համաժողովը, որին կմասնակցեն առնվազն 60 մարդ:

Վերջին նորություններ