«Բարեգործությունը Հայաստանում» հանրային քաղաքականության հետազոտություն

 

2020 ապրիլից ՀԿ Կենտրոնը Ոչ-առևտրյանի իրավունքի Եվրոպական կենտրոնի աջակցությամբ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, այն է՝ բարեգործության մշակույթի ուսումնասիրություն Հայաստանում որպես ՀԿ-ների այլընտրանքային ֆինանսավորման ձև։  

 

 

Քաղաքականության հետազոտության շրջանակներում ՀԿ Կենտրոնը՝

  • Կիրականացնի իրավական դաշտի ու քաղաքականությունների ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպությունների փորձառությունը, ինչպես նաև կքարտեզագրի այն խնդիրներն ու գործոնները, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանում բարեգործության մշակույթի վրա,
  • Կպատրաստի քաղաքականության ուսումնասիրության փաստաթուղթ առաջարկություններով՝ ուղղված Հայաստանում բարեգործության մշակույթի ու փորձի բարելավմանը,
  • Կկազմակերպի քննարկում բացահայտումների ու առաջարկությունների շուրջ,

 

 

Մեթոդաբանությունը ներառում է առկա իրավական դաշտի ուսումնասիրություն, որոնք կարգավորում են ֆոնդհայթայթման տարբեր մեթոդներն ու մոտեցումները,  կազմակերպություններից ու անհատներից,  բանկային հաշիվներ բացելու հետ կապված պրակտիկան,  հարցազրույցներ ու հարցումներ ՔՀԿ—ների ու նվիրատուների շրջանում։

 

 

Ժամանակահատված՝ 1 ապրիլ 2020 – 1 սեպտեմբեր 2020

Վերջին նորություններ