«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր

22.12.2017

2016 թվականի Նոյեմբերից ՀԿ Կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացմանը՝ կայունության և արդյունավետ համագործակցության ընդլայնման միջոցով:

 

Ծրագրի խնդիրներն են՝

  • Հզորացնել ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կարողությունները` դարձնելով այն ավելի բիզնես ուղղորդված, կարողությունների զարգացման ծառայություններ մատուցող և դրանք խթանող հզորացված միջանկյալ կառույց:

  • Աջակցել Հայաստանի Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերի ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների զարգացմանը:

  • Խթանել միջոլորտային երկխոսություն և համագործակցություն Հայաստանի Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական և մասնավոր հատվածների կառույցների միջև:

Վերջին նորություններ