Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց

2012 թ-ի մարտից 2014 թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում իրականացվում է CAUCADOC (Կովկաս Դոկումենտալ) ծրագիրը` չեխական “Մարդը Կարիքի Մեջ” (People in Need /PIN) ՀԿ-ի և Հարավային Կովկասի` “Սակդոկ ֆիլմ” ու Մամուլի աջակցության “Ինտերնյուս” ՀԿ գործընկեր կազմակերպությունների կողմից: CAUCADOC-ը աջակցում է վավերագրական ֆիլմարտադրությանը և վավերագրական ֆիլմերի օգտագործմանը որպես կրթական գործիք, հանրային տեղեկացվածության բարձրացման միջոց:
“Մարդը Կարիքի Մեջ” ՀԿ-ն մարդասիրական կազմակերպություն է, որն ստեղծվել է աշխարհում ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու և մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու համար: Կազմակերպությունը Կովկասում աշխատում է 2003 թ-ից:
Հայաստանում “Մարդը Կարիքի Մեջ” ՀԿ-ն աշխատում է հետևյալ ուղղություններով`
1. Անօրինական միգրացիայի կանխարգելում և վերադարձողների վերաինտեգրում:
2. Թրաֆիքինգի կանխարգելում:
3. Աջակցություն կրթությանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն CAUCADOC ծրագրի շրջանակներում ներկայացրել է “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” նախագիծը և ընտրվել է որպես վավերագրական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Լոռու մարզում:
“Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” ծրագրի նպատակն է`
աջակցել Լոռու մարզում և, մասնավորապես, Վանաձորում վավերագրական ֆիլմի` որպես միջմշակութային երկխոսության միջոցի զարգացմանը, նպաստել հետաքրքրության աճին, վավերագրական ֆիլմերի դիտման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, վերջիններիս միջոցով վեր հանել և քննարկել մարդու իրավունքների հետ կապված հարցեր:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է կազմակերպել վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոն, որի ընթացքում ցուցադրվելու են 6 ֆիլմեր հետևյալ թեմաներով` երիտասարդական հիմնախնդիրներ, ակտիվիզմ, կոնֆլիկտներ և հանգուցալուծում, գենդերային հարցեր, բնապահպանություն և այլն:
Ֆիլմերի ցուցադրությանը հաջորդելու է քննարկում` փորձագետների մասնակցությամբ:
Կից ներկայացնում ենք կինոփառատոնի ընթացքի վերաբերյալ ամփոփիչ նյութը:
Վերջին նորություններ
-
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ - «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՍույն թվականի մարտ ամսից ԳՄՀԸ (GIZ) Հայաստանում ավելին...
-
«Հանուն թափանցիկ, մատչելի եւ հաշվետուՄայիսի 13-14-ին Աղվերանում տեղի ունեցավ «Հանուն ավելին...
-
Հրավեր ՏՏ ընկերություններին կայքի«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ավելին...