Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով

22.05.2017
Ծրագիրն իրականացվում է “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն”-ի կողմից` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:
 
 
Ծրագրի նպատակն էապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:
 
 
Ծրագրի խնդիրներն են`
 
 
·         Զարգացնել տեղական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում:
·         Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները:
·         Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ
·         Հզորացնել ՈՒկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար:
 
 
Ծրագրի  իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն 20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր:
 
Ծրագրի ընթացքում կիրականացվեն դասընթացներ հետևյալ թեմաներով`
 
 
Դասընթացների թեմաներ
Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում
Միջմշակութային կառավարում
Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում
Առաջնորդություն և համագործակցության հաստատում
Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային կառավարման մեջ
Ծրագրի կառավարում

 

Ծրագրի ընթացքում կիրառվել է Բաց տարածք տեխնիկան, որի մասին պատմող ֆիլմը դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=FSlk0EQ7PyA

Վերջին նորություններ