Համայնքային ռեսուրսային կենտրոն

22.05.2017

Ռեսուրսային կենտրոնը ունի տեխնիկական ռեսուրսներ, ինտերնետային կապ, ինչը թույլ է տալիս որակյալ և տարաբնույթ ծառայություններ մատուցել Ռեսուրսային կենտրոնի շահառուներին` պահանջարկին համապատասխան: Այսպես, համակարգչային ծառայություններից (Fax, print, xerox, scan) և գրադարանի ծառայություններից օգտվել են 997 շահառուներ և 177 կազմակերպություններ: 21 կազմակերպությունների համար բացվել է էլ. փոստեր: Ստեղծվել էլեկտրոնային գրադարանների բազա` անվճար գրադարանային կայքերի հասցներով, որն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է համայնքահեն կազմակերպություններին և անհատներին: Ինչպես ցույց են տալիս գրանցումները, նմանատիպ ծառայություններից օգտվեղների քանակը միջինը մեկ ամսվա համար տատանվել է 25 – 30 –ի սահմաններում: Ի դեպ, ծառայություններից մեծամասամբ օգտվոել են կազմակերպություններ, որոնք չունեն սեփական տեխնիակական միջոցներ կազմակերպության գործունեության իրականացման համար, օրինակ` §Հայ Օգնության միություն¦, §Ոսկե միջին¦, կազմակերպությունները, համայնքային երիտասարդական խմբերի անդամները:

Մշակվել են դասընթացների մոդուլներ, որոնց ճկունությունը թույլ է տալիս հարմարեցնել և տեղայնացնել վերջիններս Ռեսուրսային կենտրոնի տարբեր խմբի շահառուների պահանջներին` հասարակական կազմակերպություներ, կրթա-դաստիարակչական հիմնարկություններ, մշակութայնի և սպորտային կազմակերպություներ, համայնքային ակտիվ խմբեր, ՏԻՄ ենթակառույցներ /թաղապետարաններ/:
Ստեղծվել է համայնքահեն կազմակերպությունների տվյալների բազա: Ներկայումս Ռեսուրսային կենտրոնում գրանցված է 82 հասարակական կազմակերպություն, 4 դպրոց, 6 նախակրթարան, 2 ԲՈՒՀ, 1 սպորտային ֆեդերացիա, 4 համայնքային ակտիվ խումբ, 1 մշակույթի տուն: Աշխարհագրական բաշխվածությունը հետևյալն է`

ք. Վանաձոր – 68 կազմակերպություն
ք. Ստեփանավան – 4 կազմակերպություն
ք. Տաշիր – 1 կազմակերպություն
այլ համայնքներ – 5 կազմակերպություն

 

Ստեղծվել է էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որի միջոցով Ռեսուրսային կենտրոնում գրանցված շահառուներին պարբերաբար տեղեկատվություն է ուղարկվում տարբեր կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի, ֆոնդհայթայթման, կրթական փոխանակման ծրագերի, համայնքահեն կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումների և կլոր սեղանների և այլնի վերաբերյալ: Ռեսուրսային կենտրոնի գործունեության ողջ ժամանակհատվածում միայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով տարածվել է ավելի, քան 1300 տեղեկատվական հայտարարություններ 69 համայնքահեն կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներով:
Լոռու մարզի համայքահեն կազմակերպությունները զարգացրել են իրենց կարողությունները դասընթացների և խորհրդատվությունների միջոցով: Այսպես` թեմատիկ դասընթացների /Ծրագրի առաջարկի կազմում, Տրամաբանական հենք, Վերահսկում և գնահատում, Ֆոնդհայթայթում, Կազմակերպությունների տեղեկատվական կարիքները/ մասնակցել են 54 համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացների մասնակիցների գիտելիքների գնահատման թերթիկները ցույց են տվել 50 – 60% արդյունավետություն` գիտելիքների աճի տեսանկյունից:

 

Ինտերներից օգտվելու իմացություն ձեռք բերելով մասնակիցները կարողանում են փնտրել և ձեռք բերել իրենց անհրաժեշտ տեղեկատվություննը: Շահառուների համար բացվել են էլէկտրոնային փոստեր, որի շնորհիվ ընդլայնվել է տեղեկատվության փոխանակման, շահագրգիռների հետ հաղորդակցման և ծրագերի համար ֆինանսավորման աղբյուրներ գտնելու հնարավորությունները:
Սույն ծառայության կարևորության և նպատակահարմարության մասին է վկայում ներկայացվող փաստը. §Վանասփյուռ¦ հասարակական կազմակերպությանը հնարավորություն ընձեռնվեց օգտվելով համակարգչից եւ ինտերնետից հավաքագրել եւ խմբագրել անհրաժետ ինֆորմացիա կազմակերպության էլեկտրոնային կայքի ստեղծման համար, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ինտերնետում կայքի տեղակայման վերաբերյալ եւ այլն:

ՌԿ ծրագրի շրջանակներում կազմակերպվել և իրականացվել են կլոր սեղաններ §ԶԼՄ-ների հետ համագործակցության եզրեր¦, §Տպագիր մամուլի միջազգային օր¦ թեմաներով: Վերը ներկայացված միջոցառումներին հրավիրվել են կազմակերպություներ, որոնք ունեին բավականաչափ մեծ փորձ ու կարողություններ տվյալ ոլորտում, լրագրողներ, որոնք փորձի փոխանակման միջոցով նպաստել են ավելի քիչ կարողություններով կազմակերպույթյուններին զարգացնելու ԶԼՄ-ների հետ աշխատելու իրենց հնարավորությունները:

Երկու կազմակերպությունների հանարովորություն է ընձեռնվել ներկայացնել իրենց ծրագերը ռադիոեթերով: Այս գործողության վերաբերյալ ՀԿ կենտրոն/Հյուսիսը չունի արձագանքներ, ինչը թույլ չի տալիս մեզ գնահատել վերջինիս արդյունավետությունը:

Լույս է տեսել էլեկտրոնայի ամսաթերթի 15 համարներ, որոնցում տեղակայված է տեղեկատվություն համայնքհեն կազմակերպությունների գործունեության ոլորտին առնչվող, հայտարարություններ, այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվություններ: Թերթը տարածվում է համայնքահեն կազմակերպությունների շրջանում էլեկտրոնային փոստի միջոցով:

Վերջին նորություններ