“Համայնքային զարգացման ծրագրերի կառավարում և վերահսկողություն” ծրագիր

22.05.2017

«ՀԿ Կենտրոն»  քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն  սույն թվականի նոյեմբերի 2-ից սկսած  “Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի” ֆինանսական աջակցությամբ իրականացնում է  ծրագիրը:

 

2011-2012թթ  ընթացքում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացված «Աջակցություն համայնքային զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվեց Լոռու և Տավուշի մարզերի 20 համայնքների համայնքային ակտիվ խմբերի կարողությունների զարգացում և համայնքային կարիքների գնահատում, որի արդյունքում մշակվել են 49 ծրագրի առաջարկներ, որոնք շուտով տեղադրվելու են “Հայաստանի Կյանք” կայքում` հետագա հնարավոր ֆինանսավորումների համար։

 

Ներկայումս մինչ կայքում տեղադրելը ֆինանսավորման նպատակով իրականացվել է ծրագրերի առաջարկների մրցույթ, որի արդյունքում էլ 5 ծրագրեր ֆինանսավորվել են:

 

«Համայնքային զարգացման ծրագրերի կառավարում և վերահսկողություն» ծրագրի նպատակն է աջակցել Լոռու և Տավուշի մարզերի 5 համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը` ծրագրերի կառավարման և վերահսկողության գործընթացներում ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ: Ծրագրում ընդգրկված են Լոռու մարզի Եղեգնուտ, Թումանյան, Լորուտ, Գարգառ  և Տավուշի մարզի Հովք համայնքները:

 

Ծրագրի հիմնական գործառույթներից է փոքր դրամաշնորհային ծրագրերի տրամադրումը համայնքներին: Նախատեսված է տրամադրել ընդհանուր 22.261.340 ՀՀ դրամ արժողությամբ 5 դրամաշնորհներ:

 

Լոռու մարզ, գ. Գարգառ

Ծրագրի նպատակն է` աջակցել Գարգառ համայնքի երեխաների նախադպրոցական կրթության ու ֆիզիկական դաստիարակության կազմակերպմանը:

 

Ծրագրի խնդիրներն են`

  1. Կահավորել Գարգառ համայնքի նոր կառուցվող մանկապարտեզի խաղահրապարակն անհրաժեշտ գույքով:
  2. Գարգառ համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների համար ձևավորել զարգացնող և ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնող միջավայր:
 

Լոռումարզ, գ. Լորուտ

Ծրագրի նպատակն է` նպաստել Լորուտ համայնքի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավմանը:

 

Ծրագրի խնդիրներն են`

  1. Կառուցել Լորուտ համայնքի մանկապարտեզին միացող 200 մ. Ջրագիծ:
  2. Կառուցել Լորուտի համայնքի մանկապարտեզի համար անհրաժեշտ 50 մ. կոյուղի:
  3. Վերանորոգել Լորուտ համայնքի մանկապարտեզի սանհանգույցը:

 

Լոռու մարզ, գ. Եղեգնուտ

Ծրագրի նպատակն է` նպաստել Եղեգնուտ համայնքի բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանը:

 

Ծրագրի խնդիրներն են`

  1. Անցկացնել Եղեգնուտ համայնքի գազաֆիկացման ներքին ցանց  730 մ երկարությամբ, ապահովել գազով շուրջ 50 ընտանիք:
  2. Բարելավել Եղեգնուտ համայնքի գազամատակարարումը:

 

Լոռու մարզ, ք. Թումանյան

Ծրագրի նպատակն է` նպաստել Թումանյան համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը:

 

Ծրագրի խնդիրներն են`

  1. Համալրել Թումանյան համայնքի մշակույթի տան և արվեստի դպրոցի գույքային կարողությունները:
  2. Խթանել Թումանյան համայնքի արվեստի դպրոցի գործունեությունը:

 

Տավուշի մարզ, գ. Հովք

Ծրագրի նպատակն է` նպաստել Հովք համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավմանը:

 

Ծրագրի խնդիրներն են`

  1. Հովք համայնքի համար կառուցել խմելու ջրի ջրահավաք ավազան, մոտավոր 8 մ3տարողությամբ:
  2. Հիմնանորոգել Հովք համայնքի խմելու ջրի ջրագծի 1.5 կմ խողովակաշարը:
  3. Հովք համայնքում կառուցել 0.8 կմ խմելու ջրի ջրագիծ:

2013-ի մարտին ամփոփվեց  “Համայնքային զարգացման ծրագրերի կառավարում և վերահսկողություն” ծրագիրը: Ծանոթացեք ծրագրի հաշվետվությանը կից փաստաթղթում.

Վերջին նորություններ