Աջակցություն համայնքային զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը

22.05.2017

2011-2012թթ-ի ընթացքում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն իրականացրեց «Աջակցություն համայնքային զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը» ծրագիրը, որը ֆինանսավորվեց ՄԱԶԾ-ի կողմից՝ «Դինամիկ Հայաստան Ծրագրի» շրջանակներում։

Ծրագրի նպատակն էր՝նպաստել Լոռու և Տավուշի մարզերում տեղական կառավարման և քաղաքացիական հասարակության ներգրավմանը մասնակցային քաղաքականության ձևավորմանն ու պլանավորման գործընթացին` ապահովելով կարիքից բխող զարգացման ծրագրերի մշակումը:

Ծրագիրն իրականացվեցհամայնքներում քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

 

ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն պատրաստեց եւ ներկայացրեց այս երկու մարզերում առկա ծրագրերի եւ ծրագրային գաղափարների քարտեզագրումը։  Հատուկ այս ծրագրի համար կազմակերպությունը մշակեցծրագրի առաջարկի ձեւաչափ։ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ը նաեւ իրականացրեց կարողությունների զարգացման դասընթացներ՝ 40-ից ավե քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների ուսուցանելովվերհանել իրենց համայնքների կարիքները եւ դրանց համապատասխան ծրագրեր մշակել։

 

ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի համակարգմամբ, 20 համայնքների քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները մշակեցին եւ ներկայացրեցին համայնքային զարգացման 49 ծրագրեր, որոնք հետագայում թարգմանվեցին անգլերն լեզվով եւ ՀԿ Կենտրոնի կողմիցներկայացվեցին ՄԱԶԾ-ին։ Սույն ծրագրերը հետագայում կվերանայվեն ՄԱԶԾ-ի կողմից ստեղծված հատուկ  հանձնաժողովի անդամների կողմից եւ կտեղադրվեն Դինամիկ Հայաստան կայքում։

Վերջին նորություններ