16 July 2023
«Ուտելի Բույսերի Փառատոն»-ի նպատակն է հանրայնացնել հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը և դրանով նպաստել Լոռու մարզում զբոսաշրջության զարգացմանը։
Փառատոնի խնդիրներն են՝
- Ապահովել Թումանյան խոշորացված համայնքի բնակիչների և զբոսաշրջային բիզնեսների ներգրավում և իրենց տարածաշրջանի յուրահատկության ներկայացում՝ վարպետաց դասերի միջոցով։
- Ապահովել զբոսաշրջիկների հոսք՝ գործակալությունների հետ աշխատանքի միջոցով։
- Ապոհվել Դսեղ համայնքի հանրայնացումը որպես հետաքրքիր տուրիստական դեստինացիա՝ կազմակերպելով առնվազն երեք ուղղություններով վայրի հավաքչության քայլարշավներ պատմամշակութային եզրահանգումով։
- Ապահովել մշակութային ներկայացվածություն՝ Թումանյանական տարատեսակ համույթների միջոցով։
«Ուտելի բույսերի փառատոնն» իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։