ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ընտրական մոդել Հայաստան» սիմուլյացիոն խաղին մասնակիցների հավաքագրում

ՀԿ Կենտրոնը մեկնարկում է մասնակիցների հավաքագրում «Ընտրական մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղին, որն անցկացվելու է հինգ մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք)՝ 2026 թ. Հայաստանի համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:

Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզային երիտասարդության ընտրական և քաղաքացիական գրագիտությունը, ամրապնդել քննադատական մտածողությունը՝ սիմուլյացիոն խաղի միջոցով: 

Խաղի ընթացքում մասնակիցներն անձամբ ստանձնում են ընտրական գործընթացի հիմնական դերակատարների (կուսակցություններ, ընտրական հանձնաժողով, դիտորդներ, մեդիա, ընտրողներ) դերերը և բախվում իրական կյանքին մոտեցված մարտահրավերների: 

Ընդհանուր տեղեկություններ

Ձևաչափ Երկօրյա ինտենսիվ սիմուլյացիա յուրաքանչյուր մարզում 
Վայր, ամսաթիվ և

գրանցման հղում

 

 

 

 

Ո՞վ կարող է դիմել

Խաղին կարող են մասնակցել վերոնշյալ մարզերում բնակվող 18-24 տարեկան երիտասարդները:

Ի՞նչ կստանաք մասնակցելով

  • Հանրային խոսքի, բանակցությունների և թիմային աշխատանքի փորձառություն
  • Գործնական հմտություններ ընտրական գործընթացների, օրենսդրության և մեդիագրագիտության ոլորտում
  • Հնարավորություն՝ ընտրվելու ազգային մինի-սամիթի պատվիրակ
  • Մասնակցության վկայական

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել Ձեր մարզի հայտադիմումը։ 

Տեղերի քանակը սահմանափակ է:

 

Հարցերի դեպքում գրե՛ք info@ngoc.am էլ. փոստի հասցեին։ 

 

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund (NDF)) ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես ՀԿ Կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի NDF-ի կամ նրա գործընկեր կառույցների տեսակետները։