ENG Մասնակցելու հրավեր – «Քաղաքացիական հասարակության հզորացում արեվելյան գործընկերության երկրներում» ծրագրին

Սույն թվականի մարտ ամսից ԳՄՀԸ (GIZ) Հայաստանում մեկնարկել է տարածաշրջանային նոր ծրագիր՝ “ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ”: Ծրագիրն աջակցում է ԵՄ-ի հետ ասոցացված և անցումային փուլում գտնվող պետությունների քաղաքացիական հասարակությանը՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում իրենց ներդրման մեջ: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից:

Ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակության կառույցներին, որոնք գործում են ի նպաստ կայուն և ներառական տեղական զարգացման: Սույն նպատակին հասնելու համար ԳՄՀԸ աջակցելու է 3 ուղղությամբ՝

Խնդիր 1.       ԱլԳ երկրներում տեղական ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Խնդիր 2.       ԱլԳ երկրների ՔՀԿ-ների միջև ռեգիոնալ փորձի փոխանակման և ուսուցման խթանում:

Խնդիր 3.       Աջակցություն տեղական մակարդակում պիլոտային նախաձեռնությունների (դրամաշնորհային ծրագրերի) իրականացմանը՝ ի նպաստ կայուն և ներառական տեղական զարգացման:.

Մասնակից երկրներ՝         Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա

Ծրագրի տևողություն՝      2022 – 2024

Ծրագրի շահառուներ՝      Հայաստանի մարզերում գործող ՔՀԿ-ները (այդ թվում ոչ-ֆորմալ/նախաձեռնող խմբերը) հնարավորություն կունենան զարգացնել իրենց ինստիտուցիոնալ կարողությունները, մասնակցել փորձի փոխանակման տարբեր ձևաչափերին, սովորել և կիսվել Հայաստանի և ԱլԳ երկրների գործընկերների հետ իրենց փորձով, ինչպես նաև տեղական մակարդակում իրականացնել տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր:

Այս համատեքստում, ԳՄԸՀ-ն (GIZ) սիրով հրավիրում է քաղաքացիական հասարակության այն կառույցներին (ՀԿ-ներ, հիմնադրամներ, ոչ-ֆորմալ/նախաձեռնող խմբեր) որոնք ցանկանում են զարգացնել իրենց ներքին և արտաքին կարողությունները, ստանալ աջակցություն կազմակերպության գործունեության և կայունության համար տարբեր փաստաթղթերի մշակման գործում, մասնակցել փորձի փոխանակման տարբեր միջոցառումներին և դասընթացներին ինչպես նաև իրականացնել հետաքիքիր ծրագրեր իրենց համայնքներում ուղարկել ծրագրի մասնակցության հայտ:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև տեղադրված դիմում-հայտը (հայերեն կամ անգլերեն) և ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ anzhela.saghatelyan@giz.de