Vanadzor InfoTun: Rethinking

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2021 թվականի օգոստոսից մեկնարկել է «Վանաձոր ԻնֆոՏուն․ Վերաիմաստավորելով» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզի երիտասարդների, ուսուցիչների և արվեստագետների կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր։
Ծրագրի խնդիրներն են՝
Խնդիր 1․ Աջակցել Լոռու մարզի հանրային տարածքների կառավարման ոլորտի բարելավմանը՝ քաղաքացիական և հետաքննական լրագրության ոլորտներում երիտասարդների կարողությունների զարգացմանը, շահերի բախման հնարավոր դեպքերի բացահայտման և հանրայինացման միջոցով։
Խնդիր 2․ Աջակցել երիտասարդների ստեղծարարության զարգացմանը՝ գրագողության բացառման և կրթության արդյունքների չափելիության բարձրացման համար։
Խնդիր 3․ Խթանել երիտասարդ արվեստագետների ինքնադրսևորումը՝ խորհրդային Վանաձորի վերաիմաստավորման և հանրայինացման միջոցով։
Խնդիր 4․ Խթանել Վանաձորում բռնության դեմ պայքարում երիտասարդների և ուսուցիչների ակտիվ սոցիալական դերակատարման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։
«Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։
Latest News
-
CALL FOR INTEREST for participation inSince March 2022 GIZ Armenia has started implementation of new read more...
-
Հրավեր ՏՏ ընկերություններին կայքի«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն փնտրում read more...
-
The "Strong Women, Strong Society"In Ijevan community, Lilit Ghalumyan implements the "Strong read more...