«Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ներկայացումը Հայաստանի հյուսիսային մարզերում

2024թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 16-ը տեղի ունեցավ «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի՝ «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ներկայացումը։

Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում ընդհանուր առմամբ կազմակերպվել են 10 ներկայացում, որոնք դիտել են 408 մասնակից։ Ներկայացումները տեղի են ունեցել տարբեր կրթական հաստատություններում՝ դպրոցներում, քոլեջներում և մշակութային կենտրոններում։

Ծրագրի նպատակն էր բարձրացնել հասարակական իրազեկությունը, պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել հասարակության բարելավմանը։ Ներկայացումների միջոցով երիտասարդները խորացրել են իրենց գիտելիքները կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ և ավելի լավ պատկերացում կազմել իրենց դերի մասին պատասխանատու և արդար հասարակություն ձևավորելու գործում։

Այս նախաձեռնությունն առավել նշանակալի է նրանով, որ ներգրավել է այնպիսի հասարակական խմբերի, որոնք նոր են ձևավորում իրենց քաղաքացիական դիրքորոշումները, և ապահովել է նրանց համար կրթական հարթակ՝ խթանելու կարևոր բարոյական արժեքների արմատավորումը։