|
|
<<Մարդը դժբախտության մեջ>> (ՄԴՄ) բարեգործական կազմակերպությունը շահույթ չհետապնդող կառույց է և նպատակ ունի մարդասիրական օգնություն ցուցաբերել հասարակության խոցելի խմբերին: Արդեն տասներկու տարի <<Մարդը դժբախտության մեջ>> չեխական բարեգործական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի 33 երկրներում:
2003 թվականից կազմակերպության գործունեությունն ընդգրկում է չորս մայրցամաք, իսկ իրագործված ծրագրերի համար տրամադրվել է 14,4 մլն. եվրո: 2002 թվականին կազմակերպությունն իրականացրել է մեծամասշտաբ գործունեություն այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Չեչնիան, Աֆղանստանը և Իրաքը:
2003 թվականին Իրանում բացվել է <<Մարդը դժբախտության մեջ>> կազմակերպության մշտական առաքելությունը, բացի այդ կազմակերպությունն այդ ժամանակից ի վեր երկարամյա ծրագիր է իրականացնում Նամիբիայում, Եթովպիայում, Ռումինիայում, Բելառուսում և Կուբայում:
Կամզակերպության հիմնական նպատակներից է նաև երկարաժամկետ ծրագրերի իրականացումը ինչպես սոցիալական ու կրթական, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իրականացվող ծրագրերը հաջողություն չէին ունենա, եթե չլիներ հարյուրավոր մարդկանց մշտական աշխատանքն ինչպես Պրահայում , այնպես էլ կազմակերպության աշխարհասփյուռ ցանցում: Կազմակերպության աշխատանքը մշտապես առանձնանում է արագությամբ ու արդյունավետությամբ: Որոշումները, որ կայացվում են կազմակերպության գրասենյակներում, հիմնված են երկարամյա փորձի վրա: Հիմնադրման սկզբից ի վեր կազմակերպությանն աջակցում է Չեխիայի հեռուստատեսությունը, իսկ 2004 թվականից կազմակերպությունը միավորել է համախոհների նոր խումբ: Այն կրում է <<Ընկերների ակումբ>> անվանումը: |