Աշխատակազմ

«ՀԿ Կենտրոնն» իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր:
2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ Կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր «ՀԿ Կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:

 

Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ) ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են:  ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաև մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «ՀԿ Կենտրոնը» իր ներդրումն է կատարում ՔՀ կառույցների զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային և բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է:


Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են:  


Կազմակերպության առաքելությունն է՝ 

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։


Խնդիրներն են՝

• Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

• Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:

• Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները: 

• Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:

 

Իր առջև դրված նպատակն իրականացնելու համար ՀԿ Կենտրոնը մի կողմից աշխատում է հզորացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական և ինստիտուցիոնալ կարողությունները, մյուս կողմից նպաստում է վերջինիս կայունությանը ոլորտում: 

 

2005 թ. «ՀԿ Կենտրոնը» անցել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Կազմակերպության սերտիֆիկացման գործընթացը» և արդյունքում ստացել «Ինստիտուցիոնալ զարգացման սերտիֆիկացում»: 

 

Վկայագիրը հաստատում է, որ ՀԿ Կենտրոնը համապատասխանում է ընդունված պահանջներին հետևյալ ոլորտներում՝

1. Կառավարում և ռազմավարական կառավարում,

2. Ֆինանսական կայունություն,

3. Արտաքին հարաբերություններ,

4. Ծառայությունների զարգացում, կառավարման և որակի վերահսկում,

5. Մարդկային և նյութական ռեսուրսներ,

6. Կառավարում:

 

ՀԿ Կենտրոնը Հայաստանում համարվում է ՔՀԿ-ների և նրանց գործընկեր կազմակերպությունների համար առաջատար ծառայություններ մատուցողներից մեկը:

 

 

Մեր ծառայությունները ներառում են `
• բարձր որակի, արդյունավետ ուսուցման և խորհրդատվության իրականացում կազմակերպչական կառավարման և կարողությունների զարգացման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, նախագծերի մշակման և կառավարման, ֆինանսական կառավարման և կայունության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում 
• դրամաշնորհների տրամադրում և կառավարում, այդ թվում ընտրության գործընթացի կազմակերպում, բյուջեի կառավարում, ծրագրի իրականացման մոնիտորինգ, ֆինանսական հաշվետվություններ և այլն:
• որակական և քանակական հետազոտություններ և վերլուծություններ, ինչպիսիք են կարիքի գնահատումները, ծրագրերի գնահատում և քաղաքացիական հասարակության վերաբերյալ հետազոտություններ, ներառյալ հարցաթերթի մշակումը և փորձարկումը, հարցազրույցների անցկացումը, նախնական և ավարտական տվյալների վերլուծությունը, հաշվետվությունները և առաջարկությունները
• ինստիտուցիոնալ կարողությունների և շահերի պաշտպանության գնահատու՝ հետագա զարգացման պլանավորման և խորհրդատվության հետ միասին
• հանդիպումների, սեմինարների, կոնֆերանսների, կլոր սեղանների քննարկումների կազմակերպման, նյութատեխնիկական և վարման ծառայություններ (օրինակ` թիմի ձևավորման, մտքերի գրոհի և որոշումների ընդունմանն ուղղված գործողություններ)
• ՀԿ-ների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, գրադարանի և այլ տեղեկատվական ծառայությունների մատչելիություն

 

Կազմակերպության շահառուներն են ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքահեն կազմակերպությունները, քաղաքացիների խմբերը և քաղաքացիական հասարակության այլ կառույցներ: ՀԿ Կենտրոնի ծառայություններից օգտվող կազմակերպությունների թիվը գերազանցում է 1000-ը:

  

 

 

Աշխատակազմ

ՀԿ Կենտրոնի Ռազմավարության թարմացված տարբերակը հասանելի կլինի շուտով:

Աշխատակազմ

Կազմակերպության գերագույն մարմին է հանդիսանում կազմակերպության խորհուրդը: Կազմակերպությունը ունի 4 ստորաբաժանումներ, որոնցում ներգրավված են համապատասխան ոլորտի պատասխանատուները:

Դրամաշնորհների Վերահսկման և կառավարման բաժնում ընդգրկված են կազմակերպւթյան Դրամաշնորհների ղեկավարը, Շահերի պաշտպանության մասնագետը, Վերահսկման և գնահատման մասնագետը, որը կրում է պատասխանատվություն ՀԿ կենտրոնի կողմից կառավարվող դրամաշնորհների իրականացման ընթացքի վերահսկման և գնահատման համար:

Վերահսկման և գանհատման բաժնում ներառված են ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի ղեկավարները, կազմակերպության համակարգողը, կազմակերպության վերահսկման և գնահատման մասնագետը, որը իրկանացնում է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի վերահսկում և գնահատում:

Ծրագրերի կառավարման բաժնում ներգրավված են ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի աշխատակազմը, կազմակերպության հաշվապահը:

Վարչական և ֆինանսկան կառավարման բաժնում ներգրավված են կազմակերպության համակարգողը, կազմակերպության գլխավոր հաշվապահը, գանձապահը:

Մարգարիտ Փիլիպոսյան

Մարգարիտ Փիլիպոսյանը միացել է ՀԿ Կենտրոնին 1995 թվականի հունվարի 9-ին։ 1999-2005  թթ-ին եղել է Ամերիկայի Հայկական Հհամագումարի ՀԿ Կենտրոնի տնօրեն։ 2005-2015 թվականներին զբաղեցրել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահի պաշտոնը։ 2015 թվականից ՀԿ Կենտրոնի խորհրդի անդամ է։

Սովորել է Բրյուսովի անվան ռուս և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։

Արսեն Պապոյան

Արսեն Պապոյանը ՀԿ Կենտրոնին միացել է 1998թ.-ին: Աշխատել է ՀԿ կենտրոնում որպես Գյումրու մասնաճյուղի հաշվապահ/դասընթացների կազմակերպիչ, այնուհետև՝ 2004-2005 թվականներին որպես Դրամաշնորհային ծրագրերի մենեջեր: Սկսած 2012 թվականին ընգրկվել է ՀԿ Կենտրոնի վերստուգիչ հանձնաժողովի կազմում։ 

2017 թվականից ՀԿ Կենտրոնի խորհրդի անդամ է:

Արսեն Պապոյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, հանդիսանում է որակավորված աուդիտոր և հանրային հատվածի ներքին աուդիտոր: Նա Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ է:      

 

Աշխատակազմ

Աշխատակազմ

Արփինե Հակոբյան

Արփինե Հակոբյանն ունի 15 տարվա մասնագիտական ​​կառավարման փորձ շահույթ չհետապնդող հատվածում: Նա ՀԿ կենտրոնին միացել է 2002 թ-ից ։ 2015 թ ից հանդիսանում է ՀԿ կենտրոնի նախագահ։ Նա ցուցաբերել է արդյունավետ հաղորդակցության եւ ղեկավարման հմտություններ որպես գործադիր, դասավանդող եւ խորհրդատու: Նա հանդիսանում է արհեստավաժ, նվիրված, մտավոր և մոտիվացնող առաջնորդ, որը կարողանում է ձևավորել համագործակցող և նվիրված թիմ։

Արփինե Հակոբյանը սոցիալական գիտությունների որակյալ մասնագետ է : Որպես սոցիոլոգ եւ արհեստավարժ հետազոտող, նա նախագծել և իրականացրել է ինչպես հետազոտական աշխատանքներ, այնպես էլ մի շարք միջազգային ծրագրերի ազդեցության գնահատումներ։

Որպես վկայագրված դասընթացավար, ունի ավելին քան 10 տարվա աշխատանքային փորձ ոչ ֆորմալ կրթության տրամադրման ոլորտում: Դասավանդման ոլորտները ներառում են կարիքների գնահատմում եւ հետազոտություն, ծրագրերի պլանավորում և նախագծում, տրամաբանական հենքի մշակում, դրամահավաք, սոցիալական աշխատանք, մոնիտորինգ եւ գնահատում, համայնքների մոբիլիզացում, կառավարում և այլն։

Սյուզան Հովսեփյան

Սյուզան Հովսեփյանը ՀԿ ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 12 տարի: Նա միացել է ՀԿ Կենտրոնի թիմին 2011 թ-ին`  որպես Դրամաշնորհների ղեկավար: Սյուզանը վերահսկել է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերը, դրամաշնորհային ծրագրեր իրականացնող համայնքների և համայնքային խմբերի կողմից ներկայացվող ֆինանսական փաստաթղթերը, կատարել փոխանցումները և կազմել ֆինանսական հաշվետվությունները: Նա իրականացնում է բանկային գործարքները, կատարում գանձապահի պարտականությունները: Ներկայումս Սյուզանը համակարգում է «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» և «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրերը: Սյուզանն ավարտել է Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով քիմիկ-էկոլոգի որակավորում:  

Քրիստինե Ղևոնդյան

Քրիստինե Ղևոնդյանի «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ում աշխատում է 2012 թվականի հունվար ամսից որպես գլխավոր հաշվապահ: Քրիստինեն կատարում է կազմակերպության հաշվապահական հաշվառում և ծրագրային ֆինանսական հաշվառում:Հանդիսանում է Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (ՀՀԱԱ) լիիրավ անդամ, ունի աուդիտի որակավորում, ինչպես նաև ստացել է կառավարման բաժնի մագիստրոսի որակավորում:

Զառա Նիկողոսյան

Զառա Նիկողոսյանը միացել է ՀԿ Կենտրոնի թիմին 2012 թվականին` «Ֆիլմերը որպես հասարակական հիմնախնդիրների վերհանման միջոց» ծրագրի շրջանակներում, այնուհետև համակարգել է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր` «Մատչելի և անկողմնական լրատվության հասանելիություն», «Վանաձոր ԻնֆոՏուն», «Վանաձորի Երիտասարդական Բանկ», «Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում»: Զ. Նիկողոսյանը վերապատրաստված հարցազրուցավար է, 2011 թ.-ից համագործակցում է ՀՌԿԿ կազմակերպության հետ` որպես հարցազրուցավար: Մասնակցել է միջազգային և տեղական մի շարք դասընթացների և նախագծերի` ներկայացնելով ՀԿ Կենտրոնը: Այժմ զբաղվում է կազմակերպության PR-ով:

Ավարտել է Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանը, ստացել է կառավարման մագիստրոսի որակավորում:

Մհեր Սանթոյան

Մհեր Սանթոյան միացել է ՀԿ Կենտրոնի թիմին 2015 թվականի հոկտեմբեր ամսից` որպես «Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի PR մասնագետ:

Վահե Խաչիկյան

Վահե Խաչիկյանը միացել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի թիմին 2017թ․-ի հունիսին` որպես «Վանաձոր Ինֆոտուն» ծրագրի համակարգող: Վահեն 2015թ․-ից Վանաձոր ԻնֆոՏան կամավոր է եղել և մասնակցել է ՀԿ Կենտրոնի կազմակերպած կարողությունների զարգացամն դասընթացների։ Վահեն 2010 թվականից ծավալում է հասարակական գործունեություն և զբաղվում երիտասարդական աշխատանքով՝ նպաստելով բազմաթիվ երիտասարդների անհատական զարգացմանն կայացմանը։  

Վահեն ավարտել է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի մենեջմենթ/կառավարում բաժինը, ստացել է մենեջերի որակավորում։

Կարեն Այվազյան

Կարեն Այվազյանը միացել է ՀԿ Կենտրոնի թիմին 2017 թվականի հոկտեմբեր ամսից` որպես «Քաղաքացիական վերահսկողություն» ծրագրի համակարգող:

2005 թվականից ներգրավված է քաղաքացիական հասարակության ոլորտում, մասնավորապես մասնակցել և նախաձեռնել է երիտասարդական ոլորտին առընչվող տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ։ 2013 թվականից հանդիսանում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության cragrer.am առցանց դրամաշնորհային համակարգի փորձագետ։ Նա ոչ ֆորմալ կրթության ոլորտում տեղական, ազգային և միջազգային մակարդակներում ներգրավված ուսուցանող է։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստանալով քաղաքագետի որակավորում։

Մանե Խաչատրյան

Մանե Խաչատրյանը միացել է ՀԿ Կենտրոնի թիմին 2018 թվականի մարտից: Նա հանդիսանում է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի համակարգող: Նա 2012 թվականից ծավալում է ակտիվ հասարակական-կամավորական գործունեություն։

Մանեն սովորել է Վանաձորի պետական համալսարանում, ունի անգլերեն լեզվի և գրականության մանկավարժի որակավորում։ Գիտությունների ազգային ակադեմիայում սոցիալական հոգեբանության մագիստրանտ է։

Արտաշես Սերգոյան

Արտաշես Սերգոյանը «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի թիմի անդամ է սկսած 2018 թվականի մարտից: Նա հանդիսանում է «Իրազեկ և պատասխանատու համայնք» ծրագրի համակարգող: Հանդես գալով որպես ակտիվ քաղաքացի արդեն երկար տարիներ գործունեություն է ծավալում հասարակական ոլորտում, ներգրաված լինելով տեղական և միջազգային նախագծերում: Նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք ծրագրեր մասնավորապես համայնքային զարգացման, մարդու իրավունքների, շահերի պաշտպանության, երիտասարդության եւ այլ շրջանակներում:

Աշխատակազմ

Հիմնադրվել է 1994թ:

ՀԿ կենտրոնի նպատակն է ժողովրդավարության կայացումը`քաղաքացիական հասարակության զարգացմամբ:

Խնդիրներն են.

- խթանել քաղաքացիական մասնակցությունը,

- աջակցել սոցիալական արդարության հաստատմանը` ռեսուրսների հասանելիության ապահովմամբ,

- աջակցել քաղաքացիական հասարակության դինամիկայի ուսումնասիրությանն ուղղված գիտահետազոտական աշխատանքներին

- աջակցել քաղաքացիական հասարակության մասնակցությանը հակակոռուպցիոն գործընթացներին:

Կազմակերպության շահառուներն են ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքահեն կազմակերպությունները, քաղաքացիների խմբերը և քաղաքացիական հասարակության այլ տարրեր/կառույցներ: ՀԿ կենտրոնի ծառայություններից օգտվող  կազմակերպությունների թիվը գերազանցում է 1000-ը:

ՀԿ կենտրոնը շահառուներին մատուցում է հետևյալ ծառայությունները. ուսուցում, տեխնիկական աջակցություն/խորհրդատվություն, դրամաշնորհների հատկացում, տեղեկատվություն, հաղորդակցության միջոցներից օգտվելու հնարավորություն և այլն:

 

 

 

Համառոտ պատմական ակնարկ և ընթացիկ գործունեություն

«ՀԿ կենտրոնի» գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր:

 

2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր «ՀԿ կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:

 

«ՀԿ կենտրոնի» գործունեությանը աջակցում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Եվրասիա Համագործակցության հիմնադրամը/Հայաստան, Քաունթերփարթ Ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչությունը, «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերությունը, Ամերիկայի հայկական համագումարը, Կրթության Զարգացման Կենտրոնը, Եվրոպական համագործակցության հանուն ժողովրդավարության կազմակերպության և այլն:

 

«ՀԿ կենտրոնը» գործակցում է բազմաթիվ տեղական և միջազգային կառույցների, անդամկցում է «Կանայք հանուն խաղաղության» հարավկովկասյան ցանցին, Գենդերային հավասարության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին, «Կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքար» ազգային քարոզարշավի կառավարական աշխատանքային խմբին,   Համաշխարհային համագործակցություն ընդդեմ զինված հակամարտությունների աշխատանքային խմբի անդամկցում և համադասում է «Ընդդեմ Գենդերային Բռնության 16-օրյակ» ցանցի աշխատանքները:

 

Մեր կազմակերպության համախոհների շարքում են տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, մարզային և ՏԻՄ կառույցներ: Կազմակերպությունը հանդիսանում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության Հայաստանյան գրասնեյակի համագործակիցը հյուսիային տարածաշրջանում` քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի շջանակներում: Նույն ծրագրի շրջանակներում մեր կազմակերպությունը արդեն երեք տարի է հանդիսանում է Գործընկերույթյուն և ՈՒսուցում (Գործիսում) և Քաղաքացիական Հասարակության Զարգացման և Համագործակցության Հիմնադրամի (Երևան) գործընկեր:

 

Կազմակերպության անդամները հանդիսանում է Հայաստանի դասավանդողների խմբի անդամներ, խմբում ներգրավված են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի ներկայացուցիչներ: Նման ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ունենալ լայն տեղեկատվական և մասնագիտական ցանց, որը ընդարձակում է մեր կազմակերպության աշխարհագրական հասանելության հնարավորությունները:

 

ՀԿ Կենտրոնը հանդիսանում է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի գործընկեր հյուսիսային տարածաշրջանում: Այս համագործակցության շրջանակներում կազմակերպությունը անդամակցում է Ռեսուրսային Կենտրոնների Հայսատանյան ցանցին, Միգրացիայի ռեսուրսային Կենտրոնների ցանցին և Երիտասարդական Բանկերի Հայաստանյան ցանցից: Ռեսուրսային Կենտրոնների ցանցը կրում է ֆորմալ բնույթ և գործում է մշակված կանոնակարգի հիման վրա` հստակ գործողությունների պլանով:

 

Կազմակերպությունը տարիներ շարունակ հանդես է եկել որպես փախստականների և ներքին տեղահանվածների կովկասյան ՀԿ-ների ցանցի համակարգող: Ցանցը ներգրավում է ավելի քան 60 ՀԿ-ներ Հարավային Կովկասից և Հարավային Ռուսաստանի տարածաշրջանից: Ավելին, ՀԿ Հայաստանում, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջաններում գենդերային հարցերով զբաղվող առաջատար կազմակերպություն է, որը ներգրավված է մի շարք ցանցերում և կոալիցիաներում:

 

Կազմակերպության մի քանի անդամ անդամակցում են IPEN –ին, ինչը հնարավորություն է տալիս ծրագերի գնահատման և վերահսկամն բնագավառում ծանոթանանալ ժամանակակաից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներկայացնել ՀԿ կենտրոնի ունենած փորձն այդ բնագավառում: IPEN-ին անդամակցում են հետսովետական տարածքի ավելին քան 100 հասարակական կազմակերպությունների գնահատման և վերահսկման մասնագետներ:Իր գործունեության վողջ ընթացքում ՀԿ կենտրոնի ծրագրերին մասնակցել են և ծառայություններից օգտվել են ավեին քան 1000 ՀԿ-ներ Հայաստանում, Տաջիկստանում, Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:

 

1997-ից ի վեր ՀԿ կենտրոնը դասընթացներ և խորհրդատվություն է իրականացրել քարոզչության և հանրային քաղաքականության քարոզչության հարցերով, ինչպես նաև մրցութային կարգով հատկացրել մի շարք դրամաշնորհային ծրագրեր այն ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք կոչված են ներգործել որոշումների կայացման համակարգերին:

 

2005 թ. "ՀԿ Կենտրոն"ը անցավ "Կազմակերպական վավերացման գործընթաց"` իրականացվող Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից և արդյունքում ստացավ "Ինստիտուցիոնալ զարգացման վկայագիր": Վկայականը հավաստում է, որ "ՀԿ Կենտրոնը" համապատասխանում է ընդունված պահանջներին հետևյալ 6 ոլորտներում;

 

1. Կառավարում և ռազմավարական ղեկավարում

2. Ֆինանսական կայունություն

3. Արտաքին կապեր/հաղորդակցություն

4. Ծառայությունների զարգացում, կառավարում և որակի ապահովում

5. Մարդկային և նյութական ռեսուրսներ

6. Կառավարում 

Վերջին նորություններ