Մեր պատմությունը

«ՀԿ Կենտրոնն» իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր:
2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ Կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր «ՀԿ Կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:

 

Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ) ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են:  ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաև մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «ՀԿ Կենտրոնը» իր ներդրումն է կատարում ՔՀ կառույցների զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային և բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է:


Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են:  


Կազմակերպության առաքելությունն է՝ 

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։


Խնդիրներն են՝

• Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

• Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:

• Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները: 

• Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:

 

Իր առջև դրված նպատակն իրականացնելու համար ՀԿ Կենտրոնը մի կողմից աշխատում է հզորացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական և ինստիտուցիոնալ կարողությունները, մյուս կողմից նպաստում է վերջինիս կայունությանը ոլորտում: 

 

2005 թ. «ՀԿ Կենտրոնը» անցել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Կազմակերպության սերտիֆիկացման գործընթացը» և արդյունքում ստացել «Ինստիտուցիոնալ զարգացման սերտիֆիկացում»: 

 

Վկայագիրը հաստատում է, որ ՀԿ Կենտրոնը համապատասխանում է ընդունված պահանջներին հետևյալ ոլորտներում՝

1. Կառավարում և ռազմավարական կառավարում,

2. Ֆինանսական կայունություն,

3. Արտաքին հարաբերություններ,

4. Ծառայությունների զարգացում, կառավարման և որակի վերահսկում,

5. Մարդկային և նյութական ռեսուրսներ,

6. Կառավարում:

 

ՀԿ Կենտրոնը Հայաստանում համարվում է ՔՀԿ-ների և նրանց գործընկեր կազմակերպությունների համար առաջատար ծառայություններ մատուցողներից մեկը:

 

 

Մեր ծառայությունները ներառում են `
• բարձր որակի, արդյունավետ ուսուցման և խորհրդատվության իրականացում կազմակերպչական կառավարման և կարողությունների զարգացման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, նախագծերի մշակման և կառավարման, ֆինանսական կառավարման և կայունության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում 
• դրամաշնորհների տրամադրում և կառավարում, այդ թվում ընտրության գործընթացի կազմակերպում, բյուջեի կառավարում, ծրագրի իրականացման մոնիտորինգ, ֆինանսական հաշվետվություններ և այլն:
• որակական և քանակական հետազոտություններ և վերլուծություններ, ինչպիսիք են կարիքի գնահատումները, ծրագրերի գնահատում և քաղաքացիական հասարակության վերաբերյալ հետազոտություններ, ներառյալ հարցաթերթի մշակումը և փորձարկումը, հարցազրույցների անցկացումը, նախնական և ավարտական տվյալների վերլուծությունը, հաշվետվությունները և առաջարկությունները
• ինստիտուցիոնալ կարողությունների և շահերի պաշտպանության գնահատու՝ հետագա զարգացման պլանավորման և խորհրդատվության հետ միասին
• հանդիպումների, սեմինարների, կոնֆերանսների, կլոր սեղանների քննարկումների կազմակերպման, նյութատեխնիկական և վարման ծառայություններ (օրինակ` թիմի ձևավորման, մտքերի գրոհի և որոշումների ընդունմանն ուղղված գործողություններ)
• ՀԿ-ների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, գրադարանի և այլ տեղեկատվական ծառայությունների մատչելիություն

 

Կազմակերպության շահառուներն են ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքահեն կազմակերպությունները, քաղաքացիների խմբերը և քաղաքացիական հասարակության այլ կառույցներ: ՀԿ Կենտրոնի ծառայություններից օգտվող կազմակերպությունների թիվը գերազանցում է 1000-ը:

  

 

 

Մեր պատմությունը

ՀԿ Կենտրոնի Ռազմավարության թարմացված տարբերակը հասանելի կլինի շուտով:

Մեր պատմությունը