Նորություններ

«Երիտասարդների ակտիվությունը տեղում շատ կարևոր է ժողովրդավարության կայացման համար»․ ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսի

09.09.2020

«Երիտասարդների ակտիվությունը տեղում շատ կարևոր է ժողովրդավարության կայացման համար»․ այսօր իր խոսքում նշեց ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։

 

 Սեպտեմբերի 9-ին ՀԿ Կենտրոնում հյուր էր ԱՄՆ գործող դեսպան Լին Մ․ Թրեյսին, ով հանդիպեց կազմակերպության ներկայացուցիչների և կամավորների հետ։

 

Դեսպանին ներկայացվեց ՀԿ Կենտրոնի և Վանաձոր ԻնֆոՏան գործունեությունն ու երիտասարդների հետ աշխատելու մոդելները։
Կամավորները դեսպանի հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու ստացած գիտելիքների կիրառման պատմություններով։

 

Վերջին նորություններ