Նորություններ

Փոխգործակցության հուշագրեր Լոռու մարզի 3 գյուղերի ՏԻՄ-երի հետ

23.08.2020

 

 

ՀԿ Կենտրոնն իր «Կանայք հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Դսեղ, Ձորագյուղ և Մեծ Պարնի գյուղերի ՏԻՄ-երի հետ կնքեց փոխգործակցության հուշագրեր՝ նկատի ունենալով նշված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկ և ներառական աշխատանքի կարևորությունը։

 

Կողմերն արտահայտեցին միմյանց հետ համագործակցելու պատրաստակամությունը և ձգտումները,  համայնքի բնակիչների ներգրավվածության բարձրացման, կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու և համայնքում իրականացվող միջողառումները երկու սեռերի ներկայացուցիչների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով։

 

 

ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

  • Հանրային իրազեկվածության բարձրացում:
  • Կարիքների բացահայտում (հետազոտության իրականացում):
  • Տարեկան աշխատանքային պլանի վերանայում՝ հաշվի առնելով համայնքում բնակվող կանանց և տղամարդկանց կարիքները:
  • Այլ՝ սույն հուշագրի նպատակներից բխող միջոցառումներ։

 

 

 

«Կանայք հանուն լավ կառավարման» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում:

Վերջին նորություններ