Նորություններ

Տեղի ունեցավ WFGG ծրագրի նախաձեռնող խմբերի կարողությունների զարգացման առաջին առցանց դասընթացը

19.08.2020
 Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի «Կանայք հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում շահառու գյուղերի նախաձեռնող խմբերի անդամ հանդիսացող երիտասարդների կարողությունների զարգացման առաջին առցանց դասընթացը Համայնքային կարիքների գնահատման թեմայով, որի ընթացքում նրանց ծանոթացան տեղեկատվության հավաքագրման մեթոդներին և տեսակներին, իմացան, թե ինչպիսի հետազոտական գործիքակազմեր գոյություն ունեն և ինչպես կարող են իրենց համայնքներում իրականացնել կարիքների գնահատման հարցումներ։
 
 
Դասընթացից հետո մասնակիցները առաջիկա երկու շաբաթների ընթացքում իրենց գյուղերում իրականացնում են կարիքների գնահատման հարցումներ, որոնցից հետո տեղի կունենա երկրորդ առցանց դասընթացը կարիքների գնահատման արդյունքները վերլուծելու թեմայով։
 
 

«Կանայք հանուն լավ կառավարման» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում:

Վերջին նորություններ