Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար

 

 

Ծրագրի նպատակն է՝  կազմակերպել և իրականացնել դրամաշնորհների կառավարում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի  և ՄԱԶԾ-ի շահառուների համար՝ ի նպաստ կանանց հզորացմանը, քաղաքացիների մասնակցությանը, տվյալների վրա հիմնված պլանավորմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը Հայաստանի տարբեր մարզերում:

 

 

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվելու են կողմնորոշիչ հանդիպումներ ծրագրի շահառու կանանց հետ, վերջիններիս կտրամադրվի փորձագիտական աջակցություն, արդյունքում կմշակվեն թվով 20 դրամաշնորհային ծրագրեր:

Ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն ևկիրականացվեն համայնքներում՝ վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված կանանց կողմից:

Ծրագրերի իրականացման ողջ ընթացքը կվերահսկվի, կպատրաստվեն ավարտական զեկույցներ և հաշվետվություններ, որոնք կհրապարակվեն համապատասխան համայնքապետարանների կայքերում և սոցիալական էջերում, կպատրաստվի տեղեկագիր, որը կտարածվի բոլոր շահագրգիռների շրջանում:

Իրականացվելիք ծրագրերի ձեռքբերումները, մարտահրավերներն ու քաղած դասերը ներկայացնելու, փորձի փոխանակման և ծրագրի ամփոփման նպատակով կկազմակերպվի եզրափակիչ միջոցառում:

 

 

 

«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

 

Վերջին նորություններ