ԵԿԵՔ ԽԱՂԱՆՔ ՀԱՅԵՐԵՆ

«Եկեք խաղանք հայերեն» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ

 

 

Ծրագրի նպատակն է՝ նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանությանը, կենսունակության պաշտպանությանն ու փոխանցմանը Լոռվա բնաշխարհին բնորոշ խոհանոցի և ավանդական խաղերի գույքագրման, շտեմարանների ստեղծման և առցանց տարածման միջոցով:

 

 

Ծրագրի խնդիրներն են՝

  1. Հետազոտել և ձևավորել  Լոռվա բնաշխարհի ուտելի բույսերի օգտագործմամբ ճաշատեսակների շտեմարան՝ համեմված ուտեստների ծագման յուրահատուկ պատմություններով:
  2. Վերականգնել և գույքագրել հայկական ավանդական խաղերը՝ վերջիններս ներկայացնելով  որպես ծիսաարարողակարգեր:

 

 

Արդյունքներ.

Ծրագրի իրականացման արդյուքում կգույքագրվեն ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 10 համայնքների ուտեստին ու խաղերին վերաբերող ոչ նյութական մշակութային ժառանգությունը և դրանց պահպանումն ու տարածումը ապահովելու նպատակով կստեղծվեն տեսադասեր և տեղեկատվական շտեմարաններ («Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» և «Հայկական ավանդական խաղեր»)։

 

 

 

 

Վերջին նորություններ