Նորություններ

Պարզաբանում ՀԿ-ների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվության առթիվ

19.06.2020

ccd.armla.am Կայքը գրում է՝

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված մի շարք փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 24-ին, սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման նոր կարգ ու պայմաններ։

 

Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը նոր խմբագրմամբ սահմանում է, որ հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) հասարակական կազմակերպության գույքի ստացման աղբյուր հանդիսանալու պարագայում, հասարակական կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել օրենքով նախատեսված հաշվետվություն: Հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատում է Լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը։

 

ԻՀԱ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում և ՊԵԿ-ից ստացված պարզաբանումների արդյունքում, պարզ է դառնում, որ Հաշվետվությունների ներկայացման համար համապատասխան հարթակը դեռ ձևավորման փուլում է: Այն ավարտին հասցնելու ժամկետների անորոշության հետևանքով պարզաբանվեց, որ մինչև մայիսի 30-ը Հաշվետվությունների հրապարակման ժամկետների չպահպանումը չի առաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

 

Այդուհանդերձ, ԻՀԱ-ն շարունակում է ստանալ ՀԿ-ներից մտահոգություններից, առ այն, թե որ տարվա հաշվետվությունը պետք է ներկայացվի համաձայն սահմանված նոր փոփոխության և կարգի։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ԻՀԱ-ն ուսումնասիրելով ՊԵԿ-ի պարզաբանումները և ինչպես նաև ունեցած քննարկումները, հայտնում է, որ հաշվետվությունները պետք է ներկայացվեն հետևյալ կարգով. համաձայն նոր ձևաչաձի ու կարգի 2019 թվականի հաշվետվությունները ներկայացվում են կամավոր սկզբունքով, իսկ արդեն 2020 թվականի հաշվետվությունների ներկայացումը, ըստ նոր կարգի, լինելու է պարտադիր, որը ներկայացվելու է 2021 թվականին։

 

Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են ու ցանկանում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հարցի առնչությամբ կարող են դիմել ՊԵԿ, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիա։

Վերջին նորություններ