Նորություններ

Կամավոր աշխատանքի հնարավորություն ՀԿ Կենտրոնում

06.06.2020

ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան ՀաՄաՏեղ բաղադրիչի շրջանակներում հրավիրում է պատասխանատուպարտաճանաչմանրուքների հանդեպ ուշադիր և համակարգչից օգտվելու բազային գիտելիքներ ունեցող երիտասարդի՝ համայնքային կայքերի մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու համար:

 

 

Կայքերի մշտադիտարկումն իրականացվում է ամիսը 1 անգամ, ամսվա վերջին օրերին՝ հատուկ ստեղծված ձևաթղթի օգնությամբ:

 

 

 

Դիմել կարող է հետևյալ խմբերից որևէ մեկին պատկանող ցանկացած անձ՝

  • 10,11, 12-րդ դասարանի աշակերտ
  • 1,2, 3, 4-րդ կուրսի ուսանողներ

 

 

Կամավորական աշխատանքը հաջող  իրականացնելու դեպքում կամավորը ձեռք կբերի.

  •  Գիտելիքներ Տեղական ինքնակառավարման ոլորտի վերաբերյալ:
  •  Կամավորական աշխատանքի փորձ,  որը ճանաչելի է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից:    Կամավորական աշխատանքի փորձը նաև հանդիսանում է պարտադիր պահանջ  տեղական ու միջազգային մի շարք հեղինակավոր համալսարաններում և քոլեջներում ընդունելության ժամանակ: Կամավորական աշխատանքի փորձը Ձեզ նաև հնարավորություն կտա ստանալ տարբեր կրթաթոշակներ ու մասնակցել տեղական ու միջազգային սեմինարների:
  •  Հավաստագիր և անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորագիր նամակ տվյալ աշխատանքն իրականացնելու համար:

 

 

Այս ամենից զատ ընտրված անձինք հնարավորություն կունենան աշխատել ստեղծագործ միջավայրում, հաղորդակցվել ոլորտի փորձագետների հետ, մասնակցել դասընթացների և վերապատրաստումների:

 

 

Կամավորական աշխատանքի տևողությունը՝ 4 ամիս (ս/թ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր)․ երկարաձգման հնարավորությամբ։

 

 

Կամավորն ամսական զբաղված կլինի մինչև 20 ժամ: (Գրաֆիկը կկազմվի ընտրված կամավորի հետ միասին՝ հաշվի առնելով նրա այլ զբաղվածությունները)

 

ԴԻմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտադիմումը մինչև ս/թ հունիսի 15-ը։  

 

Հարցերի դեպքում  կարող եք գրել Վանաձոր ԻնֆոՏան facebook-ի էջին։

 

 

 

Թերի լրացված հայտադիմումները հնարավոր է չդիտարկվեն։

 

 

 

ԴԻՄԵԼ

 

 

 

Կայքերի մշտադիտարկումն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում։

Այն մասն է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ), Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից համատեղ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի։  Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Վերջին նորություններ