Նորություններ

Մասնակիցների հավաքագրում

28.05.2020

 

ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան ՀաՄաՏեղ բաղադրիչի շրջանակներում այս փուլում հայտարարում է երիտասարդների հավաքագրման մասին, ովքեր հաշվի առնելով COVID-19-ի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը կմասնակցեն առցանց դասընթացների, որից հետո հնարավորություն կստանան դիմելու աջակցություն ստանալու՝ համայնքային նախաձեռնություններ իրականացնելու համար։

 

Առցանց դասընթացներն ու հանդիպումները կօգեն երիտասարդներին գաղափարի հստակեցման, վերջինիս ճիշտ ձևակերպման և ներկայացման, համագործակիցներ գտնելու և նախագծերը կյանքի կոչելու հարցում:

 

 

 

Դասընթացների թեմաները՝

  • Ծրագիր առաջարկի մշակում,
  • Ֆոնդհայթայթում / ռեսուրսների ներգրավում,
  • Տեղական ինքնակառավարում,
  • Մասնակցային կառավարում և թափանցիկություն,
  • Հաշվետվողականություն,
  • Այլ․ Շահառուների կարիքիքներից և ծրագրի նպատակներից բխող այլ թեմաներ։

 

 

 

Նախաձեռնությունների աջակցման մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանն ու համայնքային կյանքին։

 

Աջակցություն ստացող նախաձեռնությունների թեմատիկ ծածկույթը՝

  • Մասնակցային կառավարում։ Մասնակցային մեխանիզմների (գործիքակազմի) կիրառում,
  • Համայնքային խնդիրներ։ Համայնքային խնդիրների բացահայտում, բարձրաձայնում և լուծման տարբերակների մշակում հանրային հարթակներում,
  • Հանրային իրազեկում։ ՏԻ բարեփոխումների, ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկման աստիճանի բարձրացում,
  • ՏԻՄ թափանցիկություն։ ՏԻՄ-ի աշխատանքների թափանցիկության բարձրացում կիրառելով նոր մեդիա գործիքները,
  • Համայնքի տեսանելիության բարձրացում։ Կիրառելով մեդիառեսուրսները/գործիքները նպաստել համայնքի տեսանելիության բարձրացմանն ու հանրայինացմանը,

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հաշվի առնելով համավարակի վտանգները նախաձեռնություններն առավելապես պետք է իրականացվեն առցանց տիրույթում կամ ներառեն այնպիսի գործողություններ, որոնք չեն պարունակում մարդկանց կուտակումներ։

Նախաձեռնությունների աջակցության մասին բոլոր մանրամասները կներկայացվեն գրանցված և ընտրված երիտասարդներին։

 

 

 

Ժամկետներ՝

  • Մասնակցիների հավաքագրում՝ 2020 թվականի մայիսի 29-ից հունիսի 9,
  • Մասնակիցների ընտրություն/տեղեկացում՝ 2020 թվականի հունիսի 9-ից հունիսի 11,
  • Առցանց դասընթացներ՝ 2020 թվականի հունիս ամիս (հավելյալ դասընթացները և խորհրդատվությունները կարող են ներառել նաև հուլիս ամիսը)
  • Նախաձեռնությունների մրցույթի հայտարարում՝ 2020 թվականի Հունիս ամսվա երկրորդ կիսամյակ,
  • Նախաձեռնությունների դիմումների հավաքագրում՝ մինչև 2020 թվականի հուլիսի 10,
  • Նախաձեռնությունների իրականացում՝ հուլիս ամիս։

 

 

Մասնակիցների ընտրության չափանիշները՝

  • Պետք է լինի 16-30 տարեկան երիտասարդ,
  • Բնակվի Լոռու մարզի համայնքներից որևէ մեկում,
  • Մոտիվացված լինի համայնքային կյանքում փոփոխություններ բերելու հարցում,
  • Ծրագրի իրականացման ողջ ընթացքում հասանելի լինի և բնակվի թիրախ համայնքում,

 

 

Կապ՝

 

 

 

 

ԴԻՄԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

 

 

Բոլոր փուլերին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր։

 

 

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԿ Կենտրոնն» իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր:
2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ Կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր «ՀԿ Կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:

Կազմակերպության առաքելությունն է՝ 

Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։


Կազմակերպության խնդիրներն են՝

  • Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:
  • Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:
  • Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները: 
  • Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:

 

 

Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն, հզորացնել քաղաքացիական հասարակությունը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու համար:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

 

Ծրագրի նպատակներն են՝
ա) կայունացնել և հզորացնել ՏԻ և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված  քաղաքացիական հասարակության կարողությունները,
բ) ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով, 
գ) բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը,

դ)բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:

 

 

 

 

 

Վերջին նորություններ