Նորություններ

«Կրթությունն այսօր» թեմայով «Մի բերան զրից Հովհաննես Հովհաննիսյանի հետ»

02.05.2020

🚩 ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան շրջանակներում իրականացնում է «Մի բերան զրից ․․․» հանդիպում-քննարկումների շարք։ Պայմանավորված COVID19-ի պատճառով ստեղծված իրավիճակով հանդիպումները տեղափոխվում են առցանց հարթակ։

📣 Եվ այսպես․․․
💻 Այս անգամ Վանաձոր Ինֆոտունը Իջևան ինֆոտան հետ համատեղ կազմակերպում են տեսակապ-հանդիպում Ազգային Ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

📌 Հանդիպման խորագիրն է «Կրթությունն այսօր»։

 

📄 Տեսակապ-հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին․

ℹ Համաճարակի օրերին կրթության ոլորտում ստեղծված իրավիճակը,
ℹ Ինչպիսի՞ մարտահրավերներ են առաջ եկել, ինչպե՞ս են դրանք լուծվում,
ℹ Ի՞նչ բարեփոխումներ են սպասվում կրթության ոլորտում,
ℹ Արդյո՞ք համաճարակը խթան կհանդիսանա հեռավար կրթության զարգացմանը ՀՀ-ում։

 

⏰ «Մի բերան զրից Հովհաննես Հովհաննիսյանի հետ» տեսակապ-հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 15։00-ին։

❗ Գրանցվել կարող եք մինչև ս/թ ապրիլի 28-ը ներառյալ։

 

«Մի բերան զրից․․․»-ի նպատակն է ստեղծել երկխոսության հնարավորություն որոշում կայացնողների և մարզաբնակ երիտասարդների միջև ու բարձրացնել ընտրված թեմաների վերաբերյալ երիտասարդների տեղեկացվածության մակարդակը։

 

Խնդրում ենք գրանցվելու դեպքում ապրիլի 28-30-ն ընկած ժամանակահատվածում ուշադիր լինել ձեր էլ. փոստի նամակներին:

 

 

ԳՐԱՆՑՎԵԼ

 

 

 

Վերջին նորություններ