Նորություններ

Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու հայտ

23.04.2020

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է մասնագետների, որոնք Հետք Մեդիա Գործարանում կդասավանդեն հետևյալ առարկաները՝

 

  • հետաքննական լրագրություն,
  • փաստերի ստուգում,
  • տվյալների լրագրություն,
  • տվյալների վիզուալացում,
  • ֆոտոլրագրություն,
  • վիդեոլրագրություն,
  • մոբայլ լրագրություն,
  • անիմացիա,
  • էթիկա և մեդիա օրենսդրություն։

 

 

Տևողություն՝ մեկ ակադեմիական տարի (սեպտեմբեր 1, 2020 – մայիս 31, 2021)

Վայր՝ Երևան, Նալբանդյան 106/1, Հետք Մեդիա Գործարան

 

Աշխատանքային պարտականություններ՝

 

  • Դասավանդվող առարկայի ուսումնական պլանի մշակում` ըստ Մեդիա Գործարանի ուսումնական ծրագրի,
  • Շաբաթական երկու դասընթացի վարում (1 դասաժամը՝ 80 րոպե),
  • Ուսանողների կատարած հանձնարարությունների ստուգում, գնահատում, անցկացում տվյալների բազա,
  • Մասնագիտական աջակցության տրամադրում ուսանողներին և Մեդիա Գործարանի շահառուներին՝ ըստ նախապես մշակված ժամատախտակի
  • Հաշվետվության ներկայացում՝ ամսական կտրվածքով,
  • Մասնակցություն Մեդիա Գործարանի աշխատանքային հանդիպումներին և ժողովներին,
  • Համագործակցություն Մեդիա Գործարանի այլ դասախոսների և աշխատակիցների հետ՝ առարկաների փոխկապակցվածությունն ապահովելու համար,
  • Շարունակական իրազեկվածություն ոլորտի նորարարությունների վերաբերյալ:

 

 

Պահանջվող որակավորումներ՝

 

 

  • Բարձրագույն կրթություն (արտասահմանյան բուհերում սովորած կամ վերապատրաստված լինելը կդիտարկվի որպես առավելություն),
  • Նյութը պարզ և հստակ բացատրելու կարողություն,
  • Հետազոտական կարողություններ,
  • Google G-Suite-ով (Google Classroom, Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու պատրաստակամություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն (այլ լեզվի իմացությունը ցանկալի է),
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու պատրաստակամություն։

 

 

Ընտրություն՝

 

  1. նախնական դիմում-հայտերի ընտրություն,
  2. հարցազրույց,
  3. ուսուցման մեթոդի ցուցադրություն (թեկնածուներն ընտրող հանձնաժողովի համար վարելու են մոտ 15 րոպե տևողությամբ փորձնական դասընթաց՝ իրենց առարկայի շրջանակում),
  4. վերջնական ընտրություն և հաստատում։

 

 

Դիմելու կարգ՝

 

Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը մինչև ս․թ․ մայիսի 20-ը ներառյալ։

 

Հայտերի ընդունման մեկնարկ՝ ապրիլի 20, 2020

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020

 

Հետք Մեդիա Գործարանը կրթվել և ստեղծագործել սիրող անձանց համար համագործակցության վայր է, որտեղ ստեղծվում է նորարարական մեդիա արտադրանք։ Նախագծի նպատակն է մեդիայի, արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համատեղման միջոցով հայթայթել պատմությունը բազմակողմանիորեն, վերլուծված և ազդեցիկ պատմելու տարբերակներ։

 

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Վերջին նորություններ