Նորություններ

Դարձի՛ր «Հմտարան»-ի մասնակից

20.02.2020

«Հմտարան» վերապատրաստումների շարք

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հայտարարում է «Հմտարան» վերապատրաստումների շարքի մասնակիցների հավաքագրման մասին։

 

«Հմտարան»-ի նպատակն է՝ զարգացնել քաղաքացիական հասարակության, տեղական և պետական կառավարման համակարգերում և դրանց ենթակայության տակ աշխատող կառույցներում ներգրավված մարդկանց կարողությունները մեդիագրագիտության և քննադատական մտածողության ոլորտներում։

 

Ի՞նչ է «Հմտարան»ը․

«Հմտարան»-ը վերապատրաստման դասընթացների շարք է, որն իր մեջ ներառում է մի շարք դասընթացներ ուղղված մեդիագործիքների ճիշտ օգտագործմանը, քննադատական մտածողության զարգացմանն ու իհարկե նաև աշխատանքն առավել հեշտ և համակարգված դարձնելուն։

 

«Հմտարան»-ի հիմնական թեմաների շրջանակը (սա թեմաների վերջնական ցանկը չէ)․

  • Ինչպե՞ս առավել արդյունավետ օգտագործել google-ի հնարավորությունները (gmail, drive (forms, doc…), calendar և այլն)
  • Ինչպե՞ս վիզուալիզացնել նյութերը, պատրաստել պաստառներ և ինֆոգրաֆիկաներ,
  • Facebook-ը որպես աշխատանքը ճիշտ ներկայացնելու գործիք,
  • Ինչպե՞ս հավաքագրել շահառուներ և պահել կապը նրանց հետ/աշխատանք տվյալների բազաների հետ,
  • Ինչպե՞ս լինել մեդիագրագետ և ստեղծել ճիշտ «դեմք» համացանցում

 

Ու՞մ համար է «Հմտարան»-ը․

«Հմտարան»-ին կարող են մասնակցել Լոռու մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՀԿ, հիմնադրամ, նախաձեռնող խումբ և այն), տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների, մշակույթի տների, սպորտդպրոցների, համալսարանների և այլ ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են վերը նշված թեմաներով։

Դասընթացը նախատեսված չէ աշակերտների համար։ Խնդրում ենք ուշադիր ընթերցել, թե ովքեր կարող են մասնակցել։

          Բոլոր վերապատրաստման դասընթացներին մասնակցած մասնակիցները կստանան վկայական։

 

Ժամկետներ․

Դիմումները ընդունվում են մինչև ս/թ մարտի 20-ը։

Վերապատրաստումները տեղի կունենան ս/թ մարտ-ապրիլ ամիսներին։

 

 

Գրանցվել

 

 

Կապ մեզ հետ․

 Ք․ Վանաձոր, Խորենացի 6/1

Էլ․ փոստի հասցե՝ infotun.Vanadzor@gmail.com,

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/VanadzorInfoTun/

 

 

«Հմտարան»-ը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Վերջին նորություններ