Նորություններ

Տեղի ունեցավ զինվորական իրավունքի թեմայով դասընթաց

01.02.2020
Փետրվարի 1-ին ՀԿ Կենտրոնում տեղի ունեցավ «Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով դասընթաց։
 
Դասընթացը կազմակերպվել էր ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համատեղ ջանքերով։
 
 Դասընթացը նպատակ ուներ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին:
 
 
 Դասընթացի ընթացքում իրավապաշտպան Արմինե Սադիկյանը մասնակիցներին ծանոթացրեց նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին և պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:
 
 Դասընթացի երկրորդ մասում փաստաբան Հայկ Հակոբյանը խոսեց նախադեպային որոշումների և հնարավոր իրավիճակների մասին ու ներկայացրեց դրանց իրավական կարգավորման մեխանիզմները։
 
 
ՀՔԱՎ կողմից պատրաստած այս թեմայով տեղեկատու գրքույկին կարող եք ծանոթանալ այստեղ
 
 
 

Վերջին նորություններ