Նորություններ

ԴՍԵՂԻ ԾՈՎԵՐ ԼՃԱԿԻ ՏԱՐԱԾՔՈւՄ ԶԻՓԼԱՅՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

19.11.2019

ՀՀ, ԼՈՌՈւ ՄԱՐԶ, ԴՍԵՂԻ ԾՈՎԵՐ ԼՃԱԿԻ ՏԱՐԱԾՔՈւՄ ԶԻՓԼԱՅՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ծածկագիր՝ ՀԿԿՔՀԶՀԿ-ԴԾԶ-ՇՁԲ-1

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հայտարարում է շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով։

Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ ՄԱԶԾ, Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր Դրամաշնորհների Ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

             Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «ՀՀ Լոռու մարզի Դսեղի Ծովեր լճակի տարածքում շուրջ 300 մ երկարությամբ Զիփլայնի կառուցում՝ ծառերից ամրակցման եղանակով», որի շինարարական աշխատանքների կատարման համար մրցութային կարգով ընտրվելու է համապատասխան որակավորում և փորձ ունեցող կազմակերպություն:

 

            Կից ներկայացվում են վերը նշված աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև ՀԿ Կենտրոնի գնահարցման ձևաթուղթը:

 

Ընտրության արդյունքների մասին հայտատուները կտեղեկացվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 5-ը: Հաղթող կազմակերպության հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման կապալի պայմանագիր: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2019 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Ծրագրի ավարտի հետ համատեղ:

 

Մրցույթի հայտերն ընդունվում են ՀԿ Կենտրոնի գրասենյակում՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1՝ 2019 թ.-ի նոյեմբերի 19-ից 2019 թ.-ի նոյեմբերի 29-ը, ժամը 17:00-ն, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, կնքված ծրարներով:

Ծրարը և նրանում առկա փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող մասնակիցը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:

Ծրարի վրա նշվում են՝

  • Մրցույթի կազմակերպիչի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն):
  • Մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
  • Մասնակցի կոնտակտային անձի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

Հրավիրում ենք ծանոթանալու ներկայացված հրավերին և հետաքրքրվածության դեպքում հայտ ներկայացնելու:

Առաջարկ-փաթեթի/հայտի մեջ պետք է ներառված լինեն՝

  1. Կազմակերպության ռեկվիզիտները
  2. Կազմակերպության իրավական փաստաթղթերը՝ գրանցման վկայական, լիցենզիա (բնակելի, հասարակական և արտադրական) և այլն:
  3. Գնային առաջարկը՝ ստորագրված և կնիքված:
  4. Կազմակերպության կողմից ներկայացվող դիմում, հայտարարություն մասնակցության իրավունքի պահանջներին համապատասխանելու մասին[1], տվյալներ մասնակցի իրական շահառուների մասին, հայտարարություն որակավորման չափանիշների պահանջներին բավարարելու մասին (Հավելվածներ 1-3)
  5. Նմանատիպ աշխատանքների կատարման փորձի ներկայացում:
  6. Կազմակերպության սեփական ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսների առկայությունը հավաստող փաստաթղթեր:

 

 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ,

բջջ․՝ 091 743315 (երկ․- ուրբ  10.00-18.00) կամ գրելով ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստի հասցեին:

 

Հավելյալ տեղեկություններ կազմակերպության մասին՝

http://ngoc.am/hy/

https://www.facebook.com/ngocenterarm/

 

Հայտերն ընդունվում են մինչև 2019թ. նոյեմբերի 29-ը, ժամը 17:00-ն:

 

[1] Սույն մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները. 1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է. 

4) որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

   6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Արգելվում է սույն կետով սահմանված փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը սույն ընթացակարգին (միևնույն չափաբաժնին), բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի:

 

Վերջին նորություններ