Նորություններ

Դասընթացի մասնակցության հրավեր

12.11.2019

2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի, ինչպես նաև հարակից համայնքների 16-ից 30 տարեկան երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգավորության և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ դասընթացի մասնակցության հրավեր։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Հայատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում «Մաստեր Սթայլ» ուսումնական կենտրոնը 2019 թվականի դեկտեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգավորության և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ իրազեկման երկօրյա սեմինար-դասընթացներ:

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ և ՎԱՅՐԸ

Սեմինար-դասընթացները տեղի կունենան  2019թ.-ի դեկտեմբերի 2-ից 3-ը՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, ինչպես նաև հարակից համայնքների 16-ից 30 տարեկան երիտասարդները:
  • Դասընթացի մասնակցության համար հարկավոր է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ.-ի նոյեմբերի 20-ը ներառյալ:
  • Մասնակցության հայտադիմումի լրացումից հետո հարկավոր է նաև davithgum@gmail.com էլ. հասցեին ուղարկել նաև համառոտ ինքնակենսագրական (CV)՝ word կամ pdf ձևաչափով:
  • Եթե դուք չունեք մշակված ինքնակենսագրական (CV), համապատասխան ձևանմուշը կարող եք բեռնել այստեղից 
  • Դասընթացի վերջնական մասնակցության համար մրցույթային սկզբուքնով ընտրող հանձնաժողովի կողմից կընտրվեն 46 երիտասարդներ:

Ուշադրություն. Դասընթացի մասնակիցներին ըստ անհրաժեշտության կտրամադրվի տեղեկանք ուսումնական/աշխատանքի վայրից բացակայությունը հարգելի համարելու համար:

Երիտասարդների համար դասընթացները կվարեն ոլորտային փորձառու և անվանի  մասնագետները։

 Մասնակիցներին դասընթացի ավարտին կտրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վավերացված հավաստագրեր:

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Մասնակցության հայտերը և ինքնակենսագրականները (CV)  անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ.-ի նոյեմեբերի 20-ը:

 

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել davithgum@gmail.com էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել +374 77 23 17 12 հեռախոսահամարով՝ ծրագրի համակարգող Դավիթ Հակոբյանին:

Վերջին նորություններ