Նորություններ

Վանաձորի երիտասարդական հարթակի անդամության հայտ

28.10.2019

Հարգելի երիտասարդ,
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ՀԿ Կենտրոնի հետ համատեղ Վանաձորում մեկնարկում է «Երիտասարդական հարթակ» նախագիծը։

 

Հարթակի նպատակն է խթանել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունն ու նորարար մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային եւ ժողովրդավար հասարակության կերտմանը։

 

Հարթակը ոչ ֆորմալ խումբ է, որը շաբաթական 1 օր ունենում է հանդիպումներ։ Հանդիպումների ընթացքում հարթակի անդամները առաջնորդների հետ միասին ուսումնասիրում են իրենց համայնքի կյանքին ու մասնակցությանն առնչվող տարբեր թեմաներ։ Նրանք նաև հնարավորություն կունենան համայնքային որևէ խնդրի վերաբերյալ մշակել կենսունակ և նորարարական նախագիծ և իրականցնել այն՝ փորձագետների հետ հղկելուց հետո։

 

Անդամները պարտադիր մասնակցում են ամենշաբաթյա հանդիպումներին։

Հարթակի սկիզբը՝ 2019 թվականի նոյեմբեր։

 

Հարթակի անդամ կարող են դառնալ 16-30 տարեկան այն երիտասարդները,
✅ ովքեր հետաքրքրված են համայնքային կյանքով,
✅ ովքեր ցանկություն ունեն զարգացնելու իրենց համընդհանուր հմտությունները,
✅ ովքեր ուզում են գիտելիքներ ստանալ համայնքային կյանքին մասնակցության մասին,
✅ ովքեր կարծում են, որ համայնքն իրենց տունն է։

 

Գրանցվել կարող եք մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ։

 

Հարցերի դեպքում կարող եք գրել platform.vanadzor@gmail.com էլ․ փոստի հասցեին։

 

Հայտադիմումն այստեղ

 

 

Հայտադիմումի հղում՝ http://bit.do/Vanadzor-youth-platform

 

 

Հարթակը ստեղծվել է «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագրի շրջանակներում։

Վերջին նորություններ