Դրամաշնորհի մրցույթ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով

03.10.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի 30 խոշոր բնակավայրերում հայտարարում է «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի մրցույթ: 

 

Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 21-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ծրագրի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրված այն կազմակերպությունները, որոնց հավաստագրման ժամկետի ավարտին մնացել է ոչ պակաս քան մեկ տարի: 

Իսկ այն կազմակերպությունները, որոնք հավաստագրված չեն, հրավիրում ենք կազմակերպություններին ակտիվորեն դիմել, օգտագործել ժամանակը՝ հավաստագրվելու և դիմելու համար:

 

Հղումով կարող եք ծանոթանալ բոլոր մարզերի համար նախատեսված մրցույթներին https://bit.ly/2mMYre3

Վերջին նորություններ