Նորություններ

«Երիտասարդները հանուն համայնքի զարգացման»- ծրագիր լոռեցի երիտասարդների համար

19.07.2019

«Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագիրը իրականացվում է Օրրան Բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է նպաստել Լոռու մարզի թվով 10 գյուղական համայնքների (Ամրակից, Արևաշող, Դսեղ, Լեռնանցք, Կուրթան, Մարգահովիտ, Մեծ Պարնի, Մեդովկա, Յաղդան , Վարդաբլուր) 16 -30 տարեկան երիտասարդների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:

 

Հայտադիմումների լրացման վերջնաժամկետը հուլիսի 28 2019թ, ժ. 23:59.

 

Հայտադիմում

Վերջին նորություններ