Նորություններ

Բնապահպանական դասընթացի մասնակցության հայտ

17.07.2019

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող և ՄԱԶԾ/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 29-31-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղակայված ՏՈւԿ  ճամբարային բազայում (web.facebook.com/TUC.Dsegh) կկազմակերպվի եռօրյա դասընթաց, որին կմասնակցեն Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերից 16-18 տարեկան 25-30 երիտասարդներ:

 

 Դասընթացներն իրականացվելու են հետևյալ թեմաներով`

✔️ «Թռչուններ և նրանց պահպանությունը»
✔️ «Անտառներ և անտառների պահպանությունը ՀՀ-ում»
✔️ «Կենսաբազմազանություն»
✔️ «Դասընթաց դասավանդողների համար»

 

Հայտ կարող են ներկայացնել նրանք, ովքեր՝

✅ Բնակվում են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում
✅ 16-18 տարեկան են
✅ Հետաքրքրված են վերը նշված թեմաներով
✅ Պատրաստակամ են իրենց ստացած գիտելիքները փոխանցել հասակակիցներին
✅ Ովքեր կնախաձեռնեն դպրոցներում էկոակումբների ստեղծման ու գործարկման գործընթաց  (www.bit.do/Ecoclub-NGOC

 

Ժամկետներ՝
 Հայտերն ընդունվում են՝ մինչև հուլիսի 24-ը (ներառյալ)
ԸՆտրության մասին տեղեկացում (միայն ընտրված մասնակիցներին)՝ մինչև հուլիսի 26-ը (ներառյալ)

 

Առավելություն կտրվի գլխավորապես խոցելի (աշխարհագրական դիրք, սոցիալական իրավիճակ, պասիվ, հասարակական կյանքում ներգրավվածություն չունեցող և այլն) խմբերի ներկայացուցիչներին:

 

Ընտրվելու հնարավորությունը մեծ կլինի նաև նույն կրթական հաստատությունից մեկից ավելի հայտեր ստանալու դեպքում:

 

Եռօրյա դասընթացը տեղի կունենա հուլիսի 29-31-ը: Տեղափոխության և կեցության ծախսերը հոգում է կազմակերպությունը:

 

 Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԿ Կենտրոն, ծրագրի ղեկավար Սյուզան Հովսեփյանին՝  091-74-33-15,  ngoc.csd.ngo@gmail.com (www.ngoc.am)

 

Հայտադիմում

Վերջին նորություններ